Հա

Քաղաքական

14/09/2020 - 13:30

«Թուրքիայի նկրտումները Հարաւային Կովկասում փոխադրւում են գործնական տիրոյթ». Ոսկանեան

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում թուրքական մեծ ռազմաբազա տեղակայելու հեռանկարին, ինչպէս նաեւ Թուրքիային հակազդելու միջոցներին։

«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում թուրքական մեծ ռազմաբազա տեղակայելու հեռանկարին, ինչպէս նաեւ Թուրքիային հակազդելու միջոցներին։

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանի կարծիքով` իրականում գործ ունենք հնարաւոր երկու սցենարի հետ. նախ՝ ռազմաբազայի  տեղակայման օգտին կազմակերպւող ներադրբեջանական ցոյցերը կարող են կազմակերպւած լինել Ադրբեջանի իշխանութիւնների կողմից, որպէսզի որոշակի լեգիտիմութիւն հաղորդւի թուրքական ռազմական ներկայութեանը, ինչը մասնակիօրէն վաղուց կայ, օրինակ, Նախիջեւանում։

«Երկրորդ սցենարի համաձայն` չի կարելի բացառել, որ Ադրբեջանի ներսում տասնամեակներ շարունակ ձեւաւորւած թուրքամէտ ուժերն իրենց սեփական նախաձեռնութեամբ են գործում կամ ուղղորդւում են Թուրքիայից»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց նա։

Ոսկանեանի դիտարկմամբ` ակնյայտ է, որ Թուրքիայի նկրտումները Հարաւային Կովկասում հռետորաբանութիւնից որոշակիօրէն փոխադրւում են գործնական տիրոյթ, իսկ, օրինակ, Սիրիայում, Իրաքում, այժմ նաեւ արեւելեան միջերկրծովեան տարածաշրջանում Թուրքիայի լկտի վարքագիծը ցոյց է տալիս, որ էրդողանական վարչակարգը փորձում է իր դիրքերն ամրապնդել նաեւ գործնական տիրոյթում, ինչը բերում է ռիսկային իրավիճակների ստեղծման։

«Նմանատիպ ռիսկերն առնչւում են նաեւ Հայաստանի, Արցախի ու մեր երկու դաշնակից ու բարեկամ երկրների` Իրանի եւ Ռուսաստանի կենսական շահերին։ Հարաւային Կովկասը ՌԴ-ի ստրատեգիական խորքի կարեւորագոյն բաղադրիչն է, այստեղ նոյնանշանակ դերակատարութիւն ունի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, հետեւաբար նշւած երկու գերտէրութիւններին չի կարող չմտահոգել Թուրքիայի ակտիւութիւնը»,- նշեց իրանագէտը։

Ոսկանեանի գնահատմամբ` Իրանի հետ մեր յարաբերութիւնները նոյնպէս բարեկամականից պէտք է վերաճեն դաշնակից երկրներին բնորոշ յարաբերութիւնների, աւելին` զարգացումները պէտք է մեզ մղեն նոյնիսկ եռակողմ` հայ-ռուս-իրանական գործողութիւնների ծրագրի մշակման, անգամ եռակողմ դաշինք ստեղծելուն, որը կը հակազդի թուրքական ակտիւութեանը։ Իրանագէտի համոզմամբ` այդ հարցում Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի լծակներն ու հնարաւորութիւնները կարող են փոխլրացնել իրար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։