Հա

Քաղաքական

15/09/2020 - 08:20

ՄԱԳԱՏԷ-ն պայթիւնից յետոյ ճառագայթումային սպառնալիքի հետազօտում կիրականցնի Բէյրութում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) պատւիրակութիւնը ժամանել է Լիբանան տեղի իշխանութիւններին աջակցութիւն ցոյց տալու Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազօտութեան նպատակով:

«alikonline.ir» - Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) պատւիրակութիւնը ժամանել է Լիբանան տեղի իշխանութիւններին աջակցութիւն ցոյց տալու Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազօտութեան նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին յայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին գործակալութեան Կառավարիչների խորհրդի նիստում։ Գրում է Yerkir.am-ը:

Գրոսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտօրէն համագործակցում է Լիբանանի իշխանութիւնների հետ Բէյրութի առողջապահութեան ոլորտում եւ ենթակառուցւածքում նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնից յետոյ վնասի գնահատման համար:

«ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնութեան ցուցաբերման պատւիրակութիւնը՝ մասնակից պետութիւններից Արձագանքման եւ օգնութեան ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրաւմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել է Լիբանան եւ այսօր ձեռնամուխ կը լինի ճառագայթումային հետազօտութիւնների, նմուշառման եւ վերլուծումների անցկացման, ինչպէս նաեւ ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատւութեան գործում աջակցութիւն ցոյց տալու աշխատանքին»,- նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնը:

ԼԱՆԵՏ արձագանքման եւ օգնութեան ցուցաբերման ցանցը ՄԱԳԱՏԷ-ի մասնակից պետութիւններին աջակցութիւն է ցոյց տալիս ճառագայթումային հետազօտման, ճառագայթաակտիւ աղտոտման մակարդակների որոշման, ռադիոլոգիական ստուգման անցկացման եւ ռադիոնուկլիդների յայտնաբերման գործում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։