Հա

Քաղաքական

15/09/2020 - 10:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ)  Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիւ խորհրդակցութիւններ են անցկացրել: Այս մասին ասւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութեան մէջ: 

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ)  Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիւ խորհրդակցութիւններ են անցկացրել: Այս մասին ասւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութեան մէջ: Նշւում է, որ հանդիպմանը ներկայ է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպշիկը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին յուլիսին արձանագրւած էսկալացիային յաջորդող իրադարձութիւններին: Համանախագահները ուշադիր դիտարկել ու գնահատել են կողմերի մասնաւոր եւ հրապարակային հաղորդագրութիւններն ու մտահոգութիւնները: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացւել են տեղում անվտանգութեան իրավիճակի վերաբերեալ եւ ողջունել են մոնիտորինգի գործընթացի վերսկսման հետ կապւած նախապատրաստութիւնը:  

Համանախագահները հեռախօսազրոյց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովի հետ եւ հրաւիրել են նախարարներին առաջիկայ շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների յստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցութիւնները վերսկսելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։