Հա

Քաղաքական

15/09/2020 - 12:15

«Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլար կը տրամադրի, քանի որ Լուկաշենկոն Պուտինին ասել է, որ իր ընկերը խնդիրներ ունի». The Guardian-ի անդրադարձը Պուտին-Լուկաշենկօ հանդիպմանը

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է երէկ` սեպտեմբերի 14-ին, Սոչիում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի երկարատեւ հանդիպմանը` այն բնորոշելով որպէս որոշիչ այն հարցում, թէ արդեօք Լուկաշենկոն կը կարողանայ յաղթահարել իր դէմ սկսւած բողոքական շարժումը:

«alikonline.ir» - Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է երէկ` սեպտեմբերի 14-ին, Սոչիում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի երկարատեւ հանդիպմանը` այն բնորոշելով որպէս որոշիչ այն հարցում, թէ արդեօք Լուկաշենկոն կը կարողանայ յաղթահարել իր դէմ սկսւած բողոքական շարժումը: Գրում է Tert.am-ը:

Պարբերականը նշում է, որ Պուտինը կարծես ժամանակ առ ժամանակ ձանձրացել է հանդիպման ժամանակ, երբ Լուկաշենկոն երկար մենախօսութիւն է սկսել: ՌԴ նախագահը յայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին 1,5 միլիարդ դոլարի վարկ կը տրամադրի, որը Լուկաշենկոյին կարճաժամկէտ հեռանկարում հնարաւորութիւն կը տայ խուսափել տնտեսական ճգնաժամից:

Վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը համակրանք չի տածում Լուկաշենկոյի նկատմամբ, չի վստահում նրան, սակայն միեւնոյն ժամանակ չի ցանկանում, որ փողոցային բողոքի ակցիաները մարտահրաւէր նետեն Ռուսաստանին այդքան մօտ երկրի իշխանութիւններին:

Ըստ պարբերականի` Պուտինի խաղը կարող է կայանալ նրանում, որ թուլացած Լուկաշենկոյին ստիպի համաձայնել երկու երկրների հետագայ ինտեգրմանը, ինչը ի վերջոյ կը յանգեցնի մեղմ բռնակցման:

Բողոքի ցոյցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրութիւններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամէն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրութիւնների արդիւնքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով արդէն 6-րդ անգամ յաղթող է ճանաչւել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։