Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան (ԼԴԿ) նոր նախագահ Եոշիհիդէ Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատւել է երկրի վարչապետի պաշտօնում:
«alikonline.ir» - Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան (ԼԴԿ) նոր նախագահ Եոշիհիդէ Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատւել է երկրի վարչապետի պաշտօնում: Նրա թեկնածութիւնը պաշտպանել է խորհրդարանի հանգուցային ստորին պալատի պատգամաւորների մեծամասնութիւնը, պալատ, որը Սահմանադրութեանը համապատասխան վճռական խօսք ունի կառավարութեան ղեկավար ընտրելիս:
Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, քւէարկութիւնն ուղիղ եթերով հեռարձակւել է օրէնսդիր մարմնի կայքում: Սուգան ընտրւել է վեստահօրէն. նրա օգտին է քւէարկել ստորին պալատի 462 պատգամաւորներից 314-ը: Նա ձայների մեծամասնութիւն է ստացել նաեւ վերին պալատում: Առաջիկայ ժամերին Սուգան պէտք է յայտարարի իր կաբինետի կազմը: Սպասւում է, որ հանգուցային պաշտօնների մեծ մասը կը պահպանեն այն նախարարները, որոնք մտնում Էին Սինձօ Աբէի վերջին կառավարութեան կազմի մէջ: