Հա

Քաղաքական

17/09/2020 - 08:20

«Մենք պնդում ենք, որ արցախեան հակամարտութիւնը պէտք է ունենայ փոխզիջման վրայ հիմնւած լուծում». Զոհրաբ Մնացականեան

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը «Nile TV» հեռուստաընկերութեանը տրւած հարցազրոյցում անդրադարձել է արցախեան հակամարտութեանը:

«alikonline.ir» - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը «Nile TV» հեռուստաընկերութեանը տրւած հարցազրոյցում անդրադարձել է արցախեան հակամարտութեանը: Հաղորդում է Yerkir.am-ը:

Անդրադառնալով արցախեան հակամարտութեանը` նա ասել է. «Հարաւային Կովկասում ունենք մեր անվտանգային մարտահրաւէրները: Դրանիցից է Լեռնային Ղարաբաղի չլուծւած հակամարտութիւնը, որտեղ մեր առաջնահերթութիւնը Արցախի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգութիւնն է եւ Արցախի կարգավիճակը: Մենք ներգրաււած ենք ոչ այդքան դիւրին բանակցութիւններում: Մենք պնդում ենք, որ հակամարտութիւնը կարող է լուծւել բացառապէս խաղաղ ճանապարհով, մենք պնդում ենք, որ այն պէտք է ունենայ փոխզիջման վրայ հիմնւած լուծում, եւ չի կարող լինել այնպիսի լուծում, որը հիմնւած չէ դիրքորոշումների եւ շահերի հաւասարակշռութեան վրայ: Մենք յանձնառու ենք աշխատելու խաղաղութեան եւ անվտանգութեան, հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։