Հա

Քաղաքական

17/09/2020 - 08:30

Իսրայէլը, ԱՄԷ-ն եւ Բահրէյնը յարաբերութիւնների նորմալացման համաձայնագրեր են ստորագրել

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանեահուն, Արաբական Միացեալ Էմիրութիւնների (ԱՄԷ) եւ Բահրէյնի արտգործնախարարութիւնների ղեկավարներ շէյխ Աբդալա բէն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդէլ Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են յարաբերութիւնների նորմալացման համաձայնագրեր: Արարարողութիւնը տեղի է ունեցել Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայութեամբ:

«alikonline.ir» - Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանեահուն, Արաբական Միացեալ Էմիրութիւնների (ԱՄԷ) եւ Բահրէյնի արտգործնախարարութիւնների ղեկավարներ շէյխ Աբդալա բէն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդէլ Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են յարաբերութիւնների նորմալացման համաձայնագրեր: Արարարողութիւնը տեղի է ունեցել Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայութեամբ, հաղորդել են ամերիկեան լրատւամիջոցները: Գրում է Yerkir.am-ը:

Հեռարձակումը վարել են Միացեալ Նահանգների հիմնական հեռուստաալիքները: Ըստ համաձայնութիւնների՝ Իսրայէլը կը դադարեցնի իր գերիշխանութեան տարածումը Յորդանան գետի արեւմտեան ափին հրէական բնակավայրերի վրայ, ինչը նախատեսւած է պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման ամերիկեան պլանով: Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանեահուն համաձայնագրերի ստորագրման արարողութիւնից առաջ յայտարարել է, որ ԱՄԷ-ի եւ Բահրէյնի հետ Իսրայէլի յարաբերութիւնների նորմալացումը հաշտութեան ուղի կը հարթի տարածաշրջանի միւս արաբական երկրների հետ եւ կօգնի վերջ դնելու արաբա-իսրայէլական հակամարտութեանը:

«Այսօր շրջադարձային պահ է պատմութեան մէջ: Այն ազդարարում է հաշտութեան նոր դարաշրջանի մասին: Այդ հաշտությունը կընդլայնվի եւ կներառի միւս արաբական պետութիւնները, իսկ արդիւնքում կօգնի մեկընդմիշտ վերջ դնելու արաբա-իսրայէլական հակամարտութեանը»,- ասել է Նաթանեահուն: Բահրէյնի արտգործնախարարութեան ղեկավար Աբդէլ Լաթիֆ ազ Զայանին յայտարարել է, որ այժմ բոլոր կողմերը պէտք է աշխատեն պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման նպատակով՝ երկու պետութիւնների գոյակցութեան սկզբունքի հիման վրայ: «Այժմ անհրաժեշտ է ակտիւօրէն եւ առանց յապաղման աշխատել՝ կայուն խաղաղութիւն եւ անվտանգութիւն ապահովելու համար, որոնց արժանի են մեր երկրների բնակիչները: Լոկ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան համապարփակ եւ կայուն կարգաւորումը երկու պետութիւնների (գոյակցութեան հիման վրայ) հիմք կը լինի այդ խաղաղութեան համար»,- ասել է նա համաձայնութիւնների ստորագրումից մի քանի րոպէ առաջ:

Արաբական Միացեալ Էմիրութիւնների արտգործնախարարութեան ղեկավարի խօսքով՝ «Մերձաւոր Արեւելքի բուն սրտում սկսւում են փոփոխութիւններ, որոնք յոյս են տալիս ամբողջ աշխարհին»: Սոյն նախաձեռնութիւնը հնարաւոր չէր լինի առանց Դոնալդ Թրամփի ջանքերի,- ասել է նա:- Մենք տեսնում ենք նոր միտում, որը լաւագոյն ուղի կապահովի տարածաշրջանի համար»: Ալ Նահայանն ստորագրւած համաձայնագերի դրական ներգործութեան վստահութիւն է յայտնել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։