Հա

Քաղաքական

17/09/2020 - 12:00

«ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ճանաչում ԱՄՆ-ի անդամակցութիւնը Միջուկային գործարքին». Ուլեանով

ՄԱԿ-ում Ռուստաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է «Ձգանի մեխանիզմ»-ի ակտիւացման ԱՄՆ-ի ի սկզբանէ ձախողւած փորձերին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Ռուստաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է «Ձգանի մեխանիզմ»-ի ակտիւացման ԱՄՆ-ի ի սկզբանէ ձախողւած փորձերին:

Ուլեանովը մերժելով այդ գործողութիւնների արդիւնաւէտութիւնը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի գրեթէ բոլոր անդամները համաձայն են, որ ԱՄՆ-ն չի կարող ներկայանալ Գործարքի անդամի կարգավիճակով:

«ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ճանաչում ԱՄՆ-ի անդամակցութիւնը Միջուկային գործարքին»,- յստակեցրել է նա:

«Ինչպէս էք պատրաստւում անել դա: (Միջուկային գործարքի վէճերի ակտիւացման «Ձգանի մեխանիզմ»-ի ակտիւացումը. ԽՄԲ.)

Դուք յանդգնում էք որոշել թէ ինչպէս պէ՞տք է վարւի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը: Ո՞վ է ձեզ տւել դրա իրաւունքը:

«Վերջապէս հասականալ է պէտք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները ԱՄՆ-ին չեն ճանաչում Միջուկային գործարքի լիարժէք անդամի կարգավիճակում»,- գրել է նա՝ ԱՄՆ իշխանութիւններին յորդորելով, դադարեցնել սեփական երկրի հեղինակազրկմանը յանգեցնող գործողութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։