Հա

Քաղաքական

19/09/2020 - 09:35

«Միջազգային չափորոշիչների խախտումը դարձել է թուրքական քաղաքականութեան գործելաոճ». Մելքոնեան

ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Միջերկրական ծովի արեւելեան հատւածում ստեղծւած թուրք-յունական լարւածութեանն ու Թուրքիայի քաղաքական նկրտումներին։

«alikonline.ir» - ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Միջերկրական ծովի արեւելեան հատւածում ստեղծւած թուրք-յունական լարւածութեանն ու Թուրքիայի քաղաքական նկրտումներին։

ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի դիտարկմամբ՝ քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ բախւել է թուրքական նկրտումների դրսեւորմանը եւ թուրքական քաղաքական գործելաոճին, որի սովորական մեթոդներից է միջազգային չափորոշիչների խախատումը, այլ պետութիւնների շահերի ու տարածքային ամբողջականութեան, սահմանների հանդէպ յարգանքի բացակայութիւնը, ինչպէս նաեւ այնպիսի վիճակի ստեղծումը, որի պարագայում կը կարողանայ աւելի շատ մանեւրել` իր քողարկւած նպատակներն իրականացնելու համար։

«Թուրքիան վերջին շրջանում ակտիւացրել է իր քաղաքականութիւնը ծովային տարածքում` առաջ քաշելով մի նոր տեսութիւն, այսպէս կոչւած «Ծովային հայրենիքի» տեսութիւնը, հետեւաբար յայտարարել է, որ Միջերկրական ծովում իր իրաւունքներն ու իրաւասութիւնները շատ աւելին են, քան ամրագրւած են տարատեսակ պայմանագրերով, եւ այդ կապակցութեամբ բերում է հիմնաւորումներ՝ նշելով, որ Յունաստանին պատկանող կղզիների յարակից ջրային տարածքը նաեւ կարող է օգտագործւել Թուրքիայի կողմից»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց նա։

Մելքոնեանի կարծիքով` Թուրքիան գծել է մի ծովային սահման, որը ոտնահարում է Յունաստանի տարածքային ամբողջականութիւնը, եւ տարածաշրջանային այս հերթական լարւածութիւնը ստեղծելու համատեքստում հրահրում է տարատեսակ խնդիրներ Յունաստանի հետ ծովային հատվւածում ու բնական է, որ այդ երկրի օրէցօր ակտիւացող ագրեսիւ քաղաքականութիւնը պէտք է հանդիպէր քաղաքակիրթ աշխարհի ու մեծ խաղացողների արձագանքին:

Թուրքագէտի համոզմամբ` եւրոպական պետութիւնների երբեմն կոշտ արձագանքը բխում է ոչ թէ հումանիզմից, համամարդկային շահերից, այլ աւելի շատ հէնց իրենց շահերից, որովհետեւ այս անգամ թուրքական նկրտումները ուղղակիօրէն արդէն խաչւում են նրանց կենսական շահերի հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։