Ճապոնիայի վարչապետ Եոշիհիդէ Սուգան պատրաստւում է Տոկիոյում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ հանդիպել հոկտեմբերի սկզբին:
«alikonline.ir» - Ճապոնիայի վարչապետ Եոշիհիդէ Սուգան պատրաստւում է Տոկիոյում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ հանդիպել հոկտեմբերի սկզբին: Ըստ News.am-ի՝ փոխանցում է NHK-ն։
Սա կը լինի երկրի վարչապետի պաշտօնում Սուգայի ընտրւելուց յետոյ երկու դաշնակիցների առաջին հանդիպումը։
Սպասւում է, որ Պոմպէոն Ճապոնիայի մայրաքաղաք կայցելի բանակցութիւններ վարելու Ճապոնիայի, Աւստրալիայի եւ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Բանակցութիւնների ժամանակ կողմերը պէտք է քննարկեն կորոնավիրուսի համավարակի հետ կապւած համագործակցութեան եւ «ազատ ու բաց Խաղաղովկիանոսեան տարածաշրջանի» հարցերը, փոխանցում է Reuters-ը։
Սպասւում է, որ կիրակի Սուգան հեռախօսային բանակցութիւններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։