Հա

Քաղաքական

20/09/2020 - 08:20

Համավարակը զրոյացրել է 25 տարւայ առաջընթացը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ձեռքբերումների գործում

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանաւորւած հիւանդութեան համավարակը 25 տարով յետ է մղել միջազգային հանրութեանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մի քանիսի ձեռքբերման գործում:

«alikonline.ir» - Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանաւորւած հիւանդութեան համավարակը 25 տարով յետ է մղել միջազգային հանրութեանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մի քանիսի ձեռքբերման գործում: Ըստ Tert.am-ի՝ «ՏԱՍՍ» գործակալութեան փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ յայտարարել է համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը:

«Իրականութիւնն այն է, որ ողջ առաջընթացը, որը գրանցւել էր ողջ աշխարհով մէկ աղքատութեան, սովի դէմ, ինչպէս նաեւ այլ ուղղութիւններով տարւած պայքարում, մեծ հարցականի տակ է յայտնւել: Մի շարք ոլորտներում մենք յետընթաց ենք ապրել 25 տարով: Մենք պէտք է ակտիւացնենք ջանքերն ու օգտւենք առաւելութիւնից, որն ընձեռում է ռեսուրսների մասշտաբային կենտրոնացումը: Դրանք պէտք է օգտագործել Կայուն զարգացման նպատակներին համապատասխան, որպէսզի ապագայում, որը մենք կառուցում ենք, աւելի շատ հաւասարութիւն, արդարութիւն եւ էկոլոգիականութիւնի լինի»,- յայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Գուտերեշը յաւելել է, որ զարգացած երկրները հնարաւորութիւն ունեն բաւականաչափ ռեսուրսներ տրամադրել ճգնաժամից յետոյ վերականգնման համար, սակայն աղքատ եւ զարգացող պետութիւններին անհրաժեշտ է արտաքին օգնութիւն:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։