Հա

Քաղաքական

20/09/2020 - 12:30

Ռուսական Tu-160 ռմբակոծիչները նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել

Ռուսաստանի Tu-160 գերձայնային մարտավարական ռմբակոծիչները շաբաթ համաշխարհային ռեկորդ են սահմանել այդ դասի օդանաւերի համար առանց վայրէջքի թռիչքի հեռաւորութեամբ եւ տեւողութեամբ:

«alikonline.ir» - Ռուսաստանի Tu-160 գերձայնային մարտավարական ռմբակոծիչները շաբաթ համաշխարհային ռեկորդ են սահմանել այդ դասի օդանաւերի համար առանց վայրէջքի թռիչքի հեռաւորութեամբ եւ տեւողութեամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին յայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի հեռահար աւիացիայի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Սերգէյ Կոբիլաշը: Գրում է Ըստ Tert.am-ը:

Վերջինիս խօսքով՝ ռեկորդը սահմանել են հեռահար աւիացիայի երկու անձնակազմ: ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուներն օդում գտնւել են աւելի քան 25 ժամ՝ յաղթահարելով աւելի քան 20 հազար կմ տարածութիւն:

Նախորդ ռեկորդը սահմանւել էր 2010 թւականին, որը դարձեալ գրանցւել էր Tu-160 օդանաւերով, որոնք երկնքում գտնւել էին 24 ժամ 24 րոպէ:

ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնից պարզաբանել են, որ ռմբակոծիչներն անցել են Հիւսիսային սառուցեալ ովկիանոսի, Խաղաղ ովկիանոսի, Կարմիր ծովի, Արեւելա-Սիբիրեան ծովի, Բարենցի ծովի չէզոք ջրերի օդային տարածքներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։