Հա

Քաղաքական

21/09/2020 - 14:00

Բիլ Գէյթսը կարծիք է յայտնել, թէ երբ կաւարտւի «COVID-19»-ի համավարակը

«Քովիդ-19»-ի համավարակը լաւագոյն դէպքում կավարտվի 2022 թւականին: ТАСС գործակալութեան փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը:

«alikonline.ir»- «Քովիդ-19»-ի համավարակը լաւագոյն դէպքում կավարտվի 2022 թւականին: ТАСС գործակալութեան փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը:

Գէյսթին հարց են ուղղել, թէ երբ կարող է ընդհանուր առմամբ կարգաւորւել սանիտարա-համաճարակային իրավիճակն ԱՄՆ-ում և ողջ աշխարհում:

«Եթէ պատւաստանիւթի կիրառումը, ինչպէս յուսով ենք, հաստատւի 2021 թւականի սկզբին, ապա իրավիճակն ԱՄՆ-ում կը սկսի վերադառնալ բնականոն հունին յաջորդ ամռանը, և մեր գործունէութիւնը կը կարգաւորւի յաջորդ տարւայ վերջին, եթէ իհարկէ մենք օգնենք նաև այլ երկրներին»,- պատասխանել է գործարարը:

«Համաճարակը լաւագոյն դէպքում կաւարտւի 2022 թւականին: Սակայն 2021թ.-ի ընթացքում գլոբալ մօտեցման պարագայում մենք պէտք է նւազեցնենք վիրուսի տարածման ցուցանիշները: Բարեբախտաբար, պատւաստանիւթերի մշակման տեխնոլոգիաներն արդէն առկայ էին, ֆինանսաւորումը նոյնպես ստացւել է, իսկ ընկերութիւնները ներգրաւել են իրենց լաւագոյն մասնագէտներին: Այդ իսկ պատճառով դրական եմ տրամադրւած, որ այս ամէնը յաւէրժ չի տեւելու»,- յաւելել է Գէյթսը:

Նրա գնահատմամբ՝ համավարակի ժամանակ պատւաստման մակարդակը ողջ աշխարհում նւազել է 14 տոկոսով՝ «զրոյացնելով առաջընթացը, որն արձանագրւել էր նախորդ 20 տարիների ընթացքում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։