Հա

Քաղաքական

22/09/2020 - 08:42

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական նաւափոխադրող ընկերութեան նկատմամբ

Եւրոմիութիւնը պատժամիջոցներ է սահմանել թուրքական Cirkin նաւափոխադրող ընկերութեան նկատմամբ, որը մեղադրւում է Լիբիային զէնքի մատակարարման ՄԱԿ էմբարգոն խախտելու մէջ, եւ որի նաւը ներգրաււած էր յունիսին Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ծովային միջադէպում:

«alikonline.ir» - Եւրոմիութիւնը պատժամիջոցներ է սահմանել թուրքական Cirkin նաւափոխադրող ընկերութեան նկատմամբ, որը մեղադրւում է Լիբիային զէնքի մատակարարման ՄԱԿ էմբարգոն խախտելու մէջ, եւ որի նաւը ներգրաււած էր յունիսին Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ծովային միջադէպում. հաղորդում է News.am-ը:

«Cirkin-ը կապւած է 2020 թ․ մայիսին եւ յունիսին Լիբիա ռազմական տեխնիկա տեղափոխման հետ»,- ասւում է ԵՄ պաշտօնական տեղեկագրում։

ԵՄ-ն Լիբիայի նկատմամբ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի էմբարգոն պահպանելու ռազմածովային առաքելութիւն ունի:

Ֆրանսիայի զինւած ուժերի նախարարութեան տւեալներով՝ յունիսի 10-ին Միջերկրական ծովի արեւելքում տեղի ունեցած միջադէպի ժամանակ ՆԱՏՕ-ի առաքելութեան ֆրանսիական հետախուզանաւը փորձել է ստուգել Cirkin-ի բեռնատար նաւը: Ֆրանսիան յայտնում է, որ հետախուզանաւի վրայ յարձակւել են Թուրքիայի ռազմածովային ուժերի երեք նաւեր, որոնք ուղեկցելիս են եղել բեռնանաւը: Թուրքիան ֆրանսիական նաւատորմին մեղադրել է ագրեսիայի մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։