Հա

Քաղաքական

22/09/2020 - 08:45

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դէմ

ԱՄՆ կառավարութիւնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանութեան նախարարութեան, ԶՈՒ-ի տեխնիկական ստորաբաժանումների եւ միջուկային ծրագրերի հետ կապւած հաստատութիւնների նկատմամբ:

«alikonline.ir» - ԱՄՆ կառավարութիւնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանութեան նախարարութեան, ԶՈՒ-ի տեխնիկական ստորաբաժանումների եւ միջուկային ծրագրերի հետ կապւած հաստատութիւնների նկատմամբ. հաղորդում է BBC-ն:

Նոր պատժամիջոցների սահմանման մասին յայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպէոն՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ կը սահմանի Իրանի դէմ եւ կը վերականգնի զէնքի էմբարգոն Թեհրանի դէմ:

«Այսօր առաջին քայլն ենք անում այդ հրամանագրի համապատասխան, պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի պաշտպանութեան նախարարութեան եւ երկրի ԶՈՒ տեխնիկական ստորաբաժանումների նկատմամբ»,- յայտարարել է Պոմպէոն:

Բացի այդ, ԱՄՆ առեւտրի նախարարութիւնը պատժամիջոցային ցանկում 5 իրանցի գիտնականների է ներառել՝ իրանական միջուկային ծրագրին աջակցելու եւ այն իրագործելու համար:

Նշենք, որ ԱՄՆ-ի եւրոպական դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, ինչպէս նաեւ՝ Ռուսաստանն ու Չինաստանն այդ պատժամիջոցներն անօրինական են համարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։