Հա

Քաղաքական

22/09/2020 - 11:21

Բայդէնը համարում է, որ Թրամփը կորոնավիրուսի համավարակի պատճառով խուճապի է մատնւել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համավարակի ֆոնին չի կարողացել սառնարիւն մնալ եւ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, ինչի պատճառով ԱՄՆ-ին հասցւել է աւելի լուրջ վնաս, քան ցանկացած այլ երկրի: Նման յայտարարութեամբ Վիսկոնսին նահանգում հանդէս է եկել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզէֆ Բայդէնը:

«alikonline.ir»- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համավարակի ֆոնին չի կարողացել սառնարիւն մնալ եւ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, ինչի պատճառով ԱՄՆ-ին հասցւել է աւելի լուրջ վնաս, քան ցանկացած այլ երկրի: Նման յայտարարութեամբ Վիսկոնսին նահանգում հանդէս է եկել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզէֆ Բայդէնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իր ամբողջ կեանքում Դոնալդ Թրամփը փախել է խնդիրներից, որոնց բախւել է»,- ասել է նա,-«Այս ճգնաժամի, իրական ճգնաժամի ֆոնին, երբ պահանջւում էր, որ նախագահը կարեւոր դերակատարում ունենար, նա ձախողեց: Թմրեց, եւ չձեռնարկեց անհրաժեշտ միջոցները, նա խուճապի մատնւեց, եւ Ամերիկան, ի տարբերութիւն միւս երկրների, ամենամեծ գինը վճարեց»,- ասել է Բայդէնը:

«Թրամփը խուճապի մատնւեց: Վարակը իր համար լուրջ խնդիր դարձաւ»,- ընդգծել է Բայդէնը: Իր խօսքով՝ ԱՄՆ գործող նախագահը ցանկացել է ամերիկացիներից թաքցնել համավարակի հնարաւոր հետեւանքները, քանի որ «վախենում էր ֆինանսական շուկաներում առաջանալիք խուճապից»: «Դա կը նւազեցնէր իր վերընտրւելու հնարաւորութիւնները»,- նկատել է դեմոկրատ թեկնածուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։