Հա

Քաղաքական

22/09/2020 - 12:53

«Իրանի դէմ զէնքի էմբարգոյի սահմանափակումները կը վերացւեն հոկտեմբերի 18-ին». Լաւրով

«Իրանի դէմ զէնքի էմբարգոյի սահմանափակումները կը վերացւեն հոկտեմբերի 18-ին». Լաւրով

«alikonline.ir»- «Իրանի դէմ զէնքի էմբարգոյի սահմանափակումները կը վերացւեն այս տարւայ հոկտեմբերի 18-ին»: Այս մասին յայտարարել Ռուսաստանի ԱԳ Նախարար Սերգէյ Լաւրովը. hաղորդում է ԻՌՆԱ-ն:

ՌԴ ԱԳ Նախարարը արձագանքելով, ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների սահմանման մասին յայտարարութիւններին, եւ այդ երկրի կողմից «Ձգանի մեխանիզմ»-ի (վէճերի կարգաւորման մեխանիզմ) ակտիւացման փորձերին նշել է, որ այդ գործողութիւններն անօրինական բնոյթ են կրում:

«Իրանի զէնքի էմբարգոյի չեղարկման հարցը ամրագրւած է ՄԱԿ-ի 2231 բանաձեւի տեքստում, եւ այդ կապակցութեամբ տնօրինման իրաւունքը, նոյնպէս ամրագրւած է Խորհրդի լիազօրութիւնների մասին օրէնքով»,- նշել է նա՝ միեւնոյն ժաման յստակեցնելով, որ ԱՄՆ-ի վարած միակողմանի քաղաքականութիւնը զուրկ է իրաւական հիմքերից եւ կոպտօրէն խախտում է միջազգային իրաւունքները:

Սերգէյ Լաւրովը բացառել է ԱՄՆ պաշտօնեաների ձեռնարկած անիրաւական նախաձեռնութիւնների արդիւնաւէտութիւնը՝ նշելով, որ այդ երկիրը չի կարող շրջանցել միջազգային իրաւունքը, եւ անդրազգային պլաններով զբաղւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։