Հա

Քաղաքական

23/09/2020 - 08:35

ԱՄՆ-ն եւ ԱՄԷ-ն յոյս ունեն մինչեւ դեկտեմբեր համաձայնագիր կնքել ամերիկեան F-35 անտեսանելի կործանիչների վաճառքի վերաբերեալ

ԱՄՆ-ն եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնները յոյս ունեն մինչեւ դեկտեմբեր համաձայնութիւն ձեռք բերել ամերիկեան F-35 անտեսանելի կործանիչների վաճառքի վերաբերեալ: Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է, թէ ինչպէս կառուցել գործարքը` առանց Իսրայէլի հետ հակասութեան մէջ մտնելու: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Reuters-ը` վկայակոչելով բանակցութիւններին մօտ կանգնած աղբիւրներ:

«alikonline.ir»- ԱՄՆ-ն եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնները յոյս ունեն մինչեւ դեկտեմբեր համաձայնութիւն ձեռք բերել ամերիկեան F-35 անտեսանելի կործանիչների վաճառքի վերաբերեալ: Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է, թէ ինչպէս կառուցել գործարքը` առանց Իսրայէլի հետ հակասութեան մէջ մտնելու: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Reuters-ը` վկայակոչելով բանակցութիւններին մօտ կանգնած աղբիւրներ:

Նրանց խօսքով` նպատակն է պատրաստել համաձայնագիրը մինչեւ ԱՄԷ-ի Ազգային օրը, որը նշւում է դեկտեմբերի 2-ին: Գործարքը պէտք է համապատասխանի ԱՄՆ-Իսրայէլ համաձայնագրին, որում նշւում է, որ տարածաշրջանում վաճառւող ցանկացած ամերիկեան զէնք չպէտք է վնաս հասցնի Իսրայէլի «որակական ռազմական առաւելութեանը»:

Հաշւի առնելով դա` Վաշինգտոնն ուսումնասիրում է F-35-ն իսրայէլական ռադարների համար աւելի տեսանելի դարձնելու տարբերակները:
Իսրայէլի պաշտպանութեան նախարար Բենի Հանցը Վաշինգտոնում այս հարցը պէտք է քննարկի իր ամերիկացի գործընկեր Մարկ Էսփէրի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։