Հա

Քաղաքական

23/09/2020 - 11:59

ՆԱՍԱ-ն ծրագրում է 2024 թւականին առաջին կնոջն ուղարկել Լուսին

ՆԱՍԱ-ն պաշտօնապէս ներկայացրել է իր 28 մլրդ դոլար արժողութեամբ ծրագիրը 2024 թւականին կրկին Լուսին ոտք դնելու վերաբերեալ:

«alikonline.ir»- ՆԱՍԱ-ն պաշտօնապէս ներկայացրել է իր 28 մլրդ դոլար արժողութեամբ ծրագիրը 2024 թւականին կրկին Լուսին ոտք դնելու վերաբերեալ: Գրում է «Tert.am»-ը:

Ինչպէս փոխանցում է BBC News-ը, «Արտեմիս» անւանումն ստացած ծրագրի շրջանակներում ՆԱՍԱ-ն մտադիր է մէկ կնոջ եւ մէկ տղամարդու ուղարկել Լուսին 1972-ից ի վեր առաջին անգամ: Սակայն նշւում է, որ տիեզերական գործակալութեան ժամկէտները պայմանական են:

ԱՄՆ Կոնգրեսը 3.2 մլրդ դոլար է յատկացնելու վայրէջքի համակարգեր կառուցելու համար: Տիեզերագնացները կը ճանապարհորդեն «Ապոլոն» առաքելութեան ժամանակ կիրառւած տիեզերանաւի նման սարքաւորմամբ, որն ստացել է Orion անւանումը:

Ծրագրի մասին յայտնել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը՝ նշելով, որ շատ կարեւոր է Կոնգրեսից ստացւելիք դրամական աջակցուիւնն այն իրագործելու համար:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։