Հա

Քաղաքական

23/09/2020 - 12:02

«Ինչո՞ւ է այդքան գումար ծախսել պլաստիկ վիրահատութեան վրայ, եթէ դէմքը ծածկում է դիմակով». Թրամփը Բայդէնին ծաղրել է դիմակ կրելու համար

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական առաջին հեռուստաբանավէճից մէկ շաբաթ առաջ նախագահական ընտրութիւններում իր գլխաւոր մրցակից դեմոկրատ Ջօ Բայդէնին ծաղրել է արտաքին տեսքի եւ պարտադիր դիմակ կրելու սովորութեան համար:

«alikonline.ir» - ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական առաջին հեռուստաբանավէճից մէկ շաբաթ առաջ նախագահական ընտրութիւններում իր գլխաւոր մրցակից դեմոկրատ Ջօ Բայդէնին ծաղրել է արտաքին տեսքի եւ պարտադիր դիմակ կրելու սովորութեան համար: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Thehill.com կայքը:

«Նրան դուր է գալիս դիմակը եւ դա նորմալ է: Անկեղծ ասած՝ ինչո՞ւ է նա այդքան գումար ծախսել պլաստիկ վիրահատութեան վրայ, եթէ դէմքն անընդհատ ծածկում է դիմակով»,- կատակել է Թրամփը:

Սա Թրամփի նմանատիպ առաջին կատակը չէ Բայդէնի մասին, աւելի վաղ նա մրցակցին կնքել էր «Քնկոտ Ջօ» մականունով: 

Ի տարբերութիւն Թրամփի քարոզարշաւի, Բայդէնի քարոզարշաւի շրջանակներում հանդիպումները աւելի սակաւամարդ են լինում: 

«Ես անհամբեր սպասում եմ Թրամփի հետ բանավէճի փուլ դուրս գալուն եւ նրան պատասխանատւութեան ենթարկելուն: Կարծում եմ՝ գիտեմ, թէ ինչպէս կարգի բերել խուլիգաններին»,- իր հերթին յայտարարել է Ջօ Բայդէնը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւնները տեղի են ունենալու այս տարւայ նոյեմբերի 3-ին, դրանցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցութեան թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։