Հա

Քաղաքական

23/09/2020 - 13:12

Պուտինը չի բացառել, որ Նաւալնին ինքն է պատահմամբ թունաւորւել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուէլ Մակրոնի հետ զրոյցում չի բացառել, որ Ալեքսէյ Նաւալնին ինքը կարող էր պատահմամբ թոյն խմել: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Le Monde-ը՝ նշելով, որ՝ Պուտինը Նաւալնիի մասին արհամարհանքով է խօսել եւ նրան անւանել «սովորական ինտերնետային խառնակիչ»:

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուէլ Մակրոնի հետ զրոյցում չի բացառել, որ Ալեքսէյ Նաւալնին ինքը կարող էր պատահմամբ թոյն խմել: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Le Monde-ը՝ նշելով, որ՝ Պուտինը Նաւալնիի մասին արհամարհանքով է խօսել եւ նրան անւանել «սովորական ինտերնետային խառնակիչ»:

Ըստ Պուտինի՝ մինչ այս Նաւալնին մի քանի անգամ արդէն տարբեր հիւանդութիւններ է ձեւացրել, բացի այդ՝ Կոռուպցիայի դէմ պայքարի հիմնադրամն օգտագործել է ապօրինի գործողութիւնների եւ պաշտօնեաներին շանտաժի ենթարկելու համար:

Միեւնոյն ժամանակ, ՌԴ նախագահը զրոյցում ասել է, որ գերմանացի ու ֆրանսիացի մասնագէտներն իրենց հետազօտութիւնների տւեալները չեն տրամադրում, ինչը բարդացնում է հետաքննութեան ընթացքը:

Յիշեցնենք, որ Նաւալնիի ինքնազգացողութիւնը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկւա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնութեան հիւանդանոց: Հիւանդանոցի մասնագէտները Նաւալնիի օրգանիզմում թոյնի հետքեր չէին յայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազօտութիւնները միայն ալկոհոլի եւ կոֆէինի հետքեր էին ցոյց տւել: Յայտնի է, որ չւերթից առաջ Նաւալնին թէյ էր ըմպել օդանաւակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նաւալնիին ինքնաթիռով տեղափոխել էին Բեռլինի Charite հիւանդանոց, որի մասնագէտներն աւելի ուշ յայտարարել էին նրա թունաւորման մասին, իսկ Գերմանիայի զինւած ուժերի մասնագէտները մաշկի, արեան եւ մեզի նմուշների մէջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունաւոր նիւթի հետքեր էին յայտնաբերել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։