Հա

Քաղաքական

23/09/2020 - 13:14

Թուրքիան գնալով աւելի յաճախ է առեւանգում եւ կտտանքների ենթարկում իշխանութիւնների քաղաքական հակառակորդներին

Բելգիայում հիմնւած «Թուրքական տրիբունալ» կազմակերպութեան հրապարակած նոր զեկոյցի համաձայն՝ թուրքական իշխանութիւններն աւելի ու աւելի յաճախ են սկսել առեւանգել երկրի կառավարութեան հակառակորդներին՝ ինչպէս Թուրքիայի ներսում, այնպէս էլ երկրի սահմաններից դուրս եւ յաճախ նրանց, գաղտնի վայրեր տեղափոխելով, տանջանքների են ենթարկում:

«alikonline.ir»- Բելգիայում հիմնւած «Թուրքական տրիբունալ» կազմակերպութեան հրապարակած նոր զեկոյցի համաձայն՝ թուրքական իշխանութիւններն աւելի ու աւելի յաճախ են սկսել առեւանգել երկրի կառավարութեան հակառակորդներին՝ ինչպէս Թուրքիայի ներսում, այնպէս էլ երկրի սահմաններից դուրս եւ յաճախ նրանց, գաղտնի վայրեր տեղափոխելով, տանջանքների են ենթարկում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է alarabiya.net պարբերականը:

Թուրքիայում մարդու իրաւունքների խախտումներն աւելի ու աւելի են յաճախակիացել այն բանից յետոյ, երբ 2016 թւականին երկրում չյաջողւած յեղաշրջման փորձ եղաւ: Դրանից յետոյ սկսեցին աւելի յաճախ լուրեր տարածւել ձերբակալութիւնների, ակադեմիական եւ պետական պաշտօններից ազատելու եւ մարդկանց անհետացումների մասին:

Բելգիայում տեղակայւած «Թուրքական տրիբունալ» կազմակերպութեան զեկոյցում ասւում է, որ չնայած Թուրքիան հերքում է պետութեան կապը ներքին առեւանգումների հետ, «կան բաւականին մեծ ապացոյցներ, որ առեւանգումներն ու անհետացումները կազմակերպւել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայութեան կողմից»:

Մասամբ հիմնւելով Անկարայի փաստաբանների միութեան զեկոյցի վրայ՝ վերլուծութիւնը կենտրոնացել է 2016 թւականի յուլիսի 15-ին Էրդողանի կառավարութիւնը տապալելու յեղաշրջման ձախողւած փորձից յետոյ տեղի ունեցած առեւանգումների վրայ, քանի որ այդ ժամանակից ի վեր «Թուրքիայի քաղաքացիների առեւանգման միտումը կտրուկ աճում է»:

Նոր զեկոյցում, որը հրապարակւել է այս ամիս, նշւած է 25 ներքին առեւանգում, որոնք «հաստատւել են տեսաձայնագրութիւններով, վկաների ցուցմունքներով, ՀԿ-ների ուսումնասիրութիւններով եւ այլ համապատասխան աղբիւրներով»:

Թուրքիայի կառավարութիւնն առեւանգւած անձանց կապել է Ֆեթուլլահ Գիւլէնի կրօնական շարժման կամ Քրդական բանւորական կուսակցութեան հետ, որոնք Թուրքիայում ահաբեկչական են համարւում:

2016-ի յուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական յեղաշրջման փորձ: Դրան յաջորդել են ձերբակալութիւնները երկրի զինւած ուժերում եւ այլ կառոյցներում, փակւել են բազմաթիւ թերթեր, կազմակերպութիւններ, կենտրոններ, երկրում յայտարարւել է արտակարգ դրութիւն: Յեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայութիւն») կրօնական շարժման հիմնադիր եւ իր հակառակորդ Ֆեթուլլահ Գիւլէնին, որը բնակւում է ԱՄՆ Փենսիլւանիա նահանգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։