Հա

Քաղաքական

23/09/2020 - 13:15

Պարտութեան սպառնալիք ԱՄՆ-ի համար. ինչու Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դէմ

ԱՄՆ-ն վերականգնել է հակաիրանական պատժամիջոցները։ Պետդեպը դա բացատրել է նրանով, որ Թեհրանն իբր չի կատարում «միջուկային գործարքի» պահանջները։ Ինչի է ձգտում հասնել Սպիտակ տունը, եւ որն է միջազգային հանրութեան դիրքորոշումը՝ փորձել է պարզել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«alikonline.ir» - ԱՄՆ-ն վերականգնել է հակաիրանական պատժամիջոցները։ Պետդեպը դա բացատրել է նրանով, որ Թեհրանն իբր չի կատարում «միջուկային գործարքի» պահանջները։ Ինչի է ձգտում հասնել Սպիտակ տունը, եւ որն է միջազգային հանրութեան դիրքորոշումը՝ փորձել է պարզել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Միակողմանի ճնշում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի երկարացրել Իրանին զէնք մատակարարելու էմբարգոն։ Սակայն Միացեալ Նահանգներում ձեռքերը ծալած չեն նստել եւ վերականգնել են պատժամիջոցները։ Այժմ նրանք ոչ միայն Թեհրանին են դէմ, այլեւ բոլոր նրանց, ովքեր խախտել են էմբարգոն։ Միաժամանակ Պոմպէոն ԵՄ-ին կոչ է արել աջակցել Վաշինգտոնին։

Սակայն արձագանքը ճիշտ հակառակն էր։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի («եւրիեռեակի») արտգործնախարարները հանդէս եկան Սպիտակ տան գործողութիւնները դատապարտող յայտարարութեամբ։

«ԱՄՆ-ն դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) 2018 թւականի մայիսի 8-ին եւ այլեւս «գործարքի» մասնակից չի համարւում։ Դրա հետ կապւած Վաշինգտոնի ցանկացած որոշում իրաւական ուժ չունի»,- նշել են «եռեակի» նախարարները։

Փարիզը, Բեռլինն ու Լոնդոնը, հակառակը՝ կը շարունակեն թուլացնել պատժամիջոցները։

Եւրոպական խոստումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «գործարքից» դուրս է եկել երկու տարի առաջ՝ պատճառաբանելով, որ Թեհրանն իբրեւ գաղտնի միջուկային ծրագիր է զարգացնում։ Որեւէ ապացոյց չի ներկայացրել, սակայն պահանջել է վերադարձնել պատժամիջոցները։

Ռուսաստանը, Չինաստանն ու եւրոպացիները դատապարտել են դա՝ ընդգծելով, որ փաստաթուղթը կը շարունակի գործել նաեւ առանց ԱՄՆ-ի։ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան նոյնիսկ յատուկ օրէնք ընդունեցին, որը թոյլ է տալիս ընկերութիւններին համագործակցել Իրանի հետ։ Եւ, որպէսզի բիզնեսը չվախենայ ԱՄՆ-ի ճնշումից, INSTEX անունով յատուկ ֆինանսական մեխանիզմ մշակեցին։

Ճիշտ է՝ արդիւնքը սահմանափակ էր։ Ընկերութիւնները միեւնոյն է լքում էին իրանական շուկան, եւ ԻԻՀ-ի տնտեսութիւնը կտրուկ անկում ապրեց։ Թեհրանի հետ համագործակցութիւնը դադարեցրին նոյնիսկ չինացիները, թէեւ Պեկինը դատապարտեց ամերիկեան պատժամիջոցները։

Իրանի իշխանութիւնները սպասողական դիրք գրաւեցին՝ յոյս ունենալով, որ եւրոպացիները կը կարողանան համոզել Վաշինգտոնին չհետապնդել բիզնեսը։ Սակայն, երկիրն արտասահմանեան ընկերութիւնների կողմից լքելու, եւ Վաշինգտոնի՝ «փափկելու» յոյսերի մարմանը զուգահեռ, Թեհրանը վերացնում էր միջուկային ծրագրի պատժամիջոցները։

ՀԳՀԾ-ն ֆորմալ առումով գործում է, սակայն «գործարքի» մասնակիցների համատեղ մեղադրանքները խաթարում են նրա նկատմամբ վստահութիւնը։

«Թոյլ չտալ էմբարգոյի չեղարկում»

Ամէնից շատ ամերիկացիները մտավախութիւն ունեն, որ հոկտեմբերի 18-ին կը հանւի Թեհրանի նկատմամբ կիրառւող զէնքի էմբարգոն։ Այդ վախերն ամրապնդում են Իրանի հարեւանները։

Օգոստոսին ամերիկացիները ՄԱԿ-ի ԱԽ ներկայացրին զէնքի էմբարգոն երկարաձգելու բանաձեւը` դա հիմնաւորելով, որ Թեհրանը Լիբանանում եւ Սիրիայում զինում է «Հեզբոլահին», ինչպէս նաեւ Իրաքում շիիթական զինեալներին, որոնք բազմիցս տեղի զինւորականների հետ բախումներ են հրահրել։

Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան կիսում են ամերիկացիների մտահոգութիւնները, սակայն նրանց առաջարկին չեն աջակցել։ Ռուսաստանն ու Չինաստանը հասկացրին, որ այդ ուղղութեամբ ԱՄՆ բոլոր ջանքերը կարգելափակեն։ Իրանն իր հերթին յայտարարեց՝ նման բանաձեւը վերջնականապէս խաչ կը քաշի «միջուկային գործարքի» վրայ։

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժեց ամերիկեան նախագիծը։  Սակայն արդէն մէկ շաբաթ անց Պետդեպը փաստաթղթեր ներկայացրեց, որն իբր թէ հաստատում է ՀԳՀԾ-ի (Միջուկային համապարփակ համաձայնագիր) վերաբերեալ Թեհրանի պարտաւորութիւնների խախտումը։ Այդ փաստաթղթերում խօսքն այն մասին է, որ Իրանը գերազանցել է հարստացւած ուրանի կուտակման 300 կգ սահմանաչափը։

Մայք Պոմպէոն չէր թաքցնում, որ Վաշինգտոնն ուզում է վերականգնել պատժամիջոցները ողջ ծաւալով։ ՄԱԿ-ի ԱԽ-ում յիշեցրին՝ ԱՄՆ-ն չի կարող դատել «գործարքի» կատարման մասին։ Ամերիկացիները պատասխանել են, որ առաջվայ նման շարունակում են մնալ նրանց թւում, ովքեր հաստատել են 2231 բանաձեւը, հետեւաբար՝ պահպանում են պատժամիջոցների իրաւունքը։

Եւ նշել են՝ ՀԳՀԾ համաձայն, եթէ Իրանի նկատմամբ բողոք ստանալուց յետոյ 30 օր անց միջոցներ չձեռնարկւեն, պատժամիջոցները կը վերականգնւեն։ Ժամկէտն աւարտւել է սեպտեմբերի 20-ին։

Սպասողական դիւանագիտութիւն

Մոսկւայի Միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի միջազգային ուսումնասիրութիւնների ինստիտուտի եւրատլանտեան անվտանգութեան կենտրոնի աւագ գիտաշխատող Անդրէյ Բակլիցկին չի բացառում, որ ամերիկեան պատժամիջոցները կը վախեցնեն օտարերկրեայ բիզնեսին։ Եթէ հոկտեմբերին չեղարկեն զէնքի էմբարգոն, ոչ բոլոր ընկերութիւնները կը ցանկանան առեւտուր անել Իրանի հետ։ ԱՄՆ ճնշման տակ ընկնելու սպառնալիքը կը գերազանցի։

«Եւրոպական օրէնսդրութիւնը զէնքի էմբարգօ է նախատեսում մինչեւ 2023 թւականը։ Այդ իսկ պատճառով, եթէ նոյնիսկ միջազգային արգելքները հանւեն, ԵՄ-ն այդ ոլորտում չի կարողանայ համագործակցել Թեհրանի հետ։ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ իրավիճակն աւելի հետաքրքիր է։ Այդ երկրների այն ընկերութիւնները, որոնք պոտենցիալ առումով կարող էին զէնք վաճառել Իրանին, արդէն պատժամիջոցների տակ են։ Ոչինչ չի խանգարում նրանց էմբարգոն վերացնելուց յետոյ Թեհրանի հետ շքեղ գործարք կնքել։ Դա չի նշանակում, որ զէնքն իսկապէս միանգամից կը հասնի Իրան, սակայն ԱՄՆ-ի բարոյական պարտութիւնն ակնյայտ է»,- մտորում է Բակլիցկին։

ԱՄՆ-ում բնակւող միջազգային յարաբերութիւնների մասնագէտ Ռաֆայէլ Սատարովն ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքին, որ Թեհրանը ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին զուսպ արձագանքեց։ Նրա խօսքով` Իրանի իշխանութիւնները չեն ցանկանում սրել իրավիճակը մինչեւ Ամերիկայում նախագահական ընտրութիւնների աւարտը։

«Իրանը հասկանում է, որ ԱՄՆ հասցէին ցանկացած կտրուկ արտայայտութիւն միայն կը վնասի։ Թրամփն անմիջապէս կը շրջի Իրանի հետ հերթական ճգնաժամն իր օգտին եւ կուժեղացնի ճնշումը ռեժիմի նկատմամբ։ Բացի այդ, այսօր Եւրոպան, Ռուսաստանը, Չինաստանը, ՄԱԿ-ը Իրանի կողմից են։ Լեզւակռւի իմաստ չկայ։ Իսկ միակողմանի պատժամիջոցները միջազգայնօրէն ճանաչւած օրինական ուժ չունեն»,- կարծում է Սատարովը։

Հարցւածները համակարծիք են, եթէ ԱՄՆ յաջորդ նախագահը դառնայ Ջօ Բայդէնը, ամերիկացիները կարող են վերադառնալ ՀԳՀԾ։ Սակայն Թրամփի նախագահութեան տարիներին Իրանի շուրջ իրավիճակը փոխւել է։ Այդ պատճառով «գործարքին» վերադառնալու գործընթացը հեշտ չի լինի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։