Հա

Քաղաքական

24/09/2020 - 08:30

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առկայ է սերտ համակարգում տարածաշրջանային խնդիրների կարգաւորման հարցում». Զարիֆը՝ Մոսկւայում

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առկայ է սերտ համակարգում տարածաշրջանային խնդիրների կարգաւորման հարցում, ինչը թոյլ է տալիս կանոնաւոր շփումներ կողմերի միջեւ: Այս մասին երէկ՝ երեկոյեան Մոսկւայի «Վնուկովօ» միջազգային օդանաւակայանում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir»- Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առկայ է սերտ համակարգում տարածաշրջանային խնդիրների կարգաւորման հարցում, ինչը թոյլ է տալիս կանոնաւոր շփումներ կողմերի միջեւ: Այս մասին երէկ՝ երեկոյեան Մոսկւայի «Վնուկովօ» միջազգային օդանաւակայանում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զարիֆը, որը Մոսկւա է մեկնել հանդիպելու ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ յայտնել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը կը լինի իր եւ Լաւրովի հանդիպման օրակարգի առանցքային կէտերից մէկը:

«Միջուկային գործարքի վերաբերեալ, վերջին մի քանի ամիսների ընթացքում ՌԴ կառավարութիւնը, ՄԱԿ-ում նրա մշտական ներկայացուցիչը եւ ԱԳ նախարարութիւնը, Չինաստանի հետ միասին, ամենալաւ դիրքորոշումն ունէին՝ առաջատար դեր կատարելով ԱՄՆ-ի նկատմամբ»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Նշելով, որ տարածաշրջանային հիմնահարցերի վերաբերեալ Թեհարնի եւ Մոսկւայի միջեւ առկայ է սերտ համակարգում, Զարիֆը նշել է. «Սա հնարաւորութիւն է տալիս կանոնաւոր շփումներ ունենալ ռուս գործընկերների հետ: Մենք լուրջ խնդրիներ ունենք տարածաշրջանում: Սիրիայի հարցը յատուկ համաձայնեցման կարիք ունի, եւ մենք Աստանայի գործընթացի շրջանակում համակարգում ենք մեր գործողութիւնները Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ»:

Անդրադռնալով երկկողմ յարաբերութիւններին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը դրանք բարձր մակարդակի եւ չափազանց դրական է բնութագրել՝ նշելով, որ նախատեսւող բանակցութիւնների ընթացքում կը քննարկւեն երկկողմ յարաբերութիւնների եւ համագործակցութեան զարգացման ուղիները, եւ այդ խնդիրները կը լինեն բանակցութիւնների կարեւոր մասը: Նշենք, որ ԱԳ նախարարի պաշտօնում սա Զարիֆը 31-րդ այցն է Մոսկւա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։