Հա

Քաղաքական

24/09/2020 - 11:22

« «Նրանք այլեւս թագաւորական ընտանիքի աւագ անդամներ չեն»․ Բուքինգհեմեան պալատը «լւացել է ձեռքերն» ու չի խառնւում արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի շուրջ սկանդալին». Daily Mail

Բուքինգհեմեան պալատը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ ԱՄՆ նախագահական ընտրութիւններին «միջամտելու» եւ թագաւորական ընտանիքի անդամներին հարիր քաղաքական չէզոքութիւն չպահպանելու վերաբերեալ մեղադրանքները՝ յայտարարելով, որ նրանք «այլեւս թագաւորական ընտանիքի աւագ անդամներ չեն» եւ «ցանկացած մեկնաբանութիւն արտայայտում է նրանց անձնական տեսակէտը»:

«alikonline.ir»- Բուքինգհեմեան պալատը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ ԱՄՆ նախագահական ընտրութիւններին «միջամտելու» եւ թագաւորական ընտանիքի անդամներին հարիր քաղաքական չէզոքութիւն չպահպանելու վերաբերեալ մեղադրանքները՝ յայտարարելով, որ նրանք «այլեւս թագաւորական ընտանիքի աւագ անդամներ չեն» եւ «ցանկացած մեկնաբանութիւն արտայայտում է նրանց անձնական տեսակէտը»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Daily Mail-ը։

«Մենք չենք մեկնաբանելու։ Սասեքսի դուքսը թագաւորական ընտանիքի աւագ անդամ չէ, եւ նրա ցանկացած մեկնաբանութիւն արտայայտում է իր անձնական տեսակէտը»,- ասել է Բուքինգհեմեան պալատի ներկայացուցիչը։

Նախօրէին արքայազն Հարին եւ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը քննադատութիւնների թիրախում էին յայտնւել ԱՄՆ նախագահական ընտրութիւններին «միջամտելու» համար։

Time ամսագրի համար նկարահանւած տեսաուղերձում` զոյգը կոչ էր արել «չքւեարկել Թրամփի օգտին», չնայած ընդունւած նորմերի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագաւորական ընտանիքը պէտք է քաղաքական չէզոքութիւն պահպանի, գրում է աղբիւրը։

Սասեքսի դուքսն ընտրողներին կոչ էր արել «մերժել համացանցում ատելութեան արտայայտութիւնները, ապատեղեկատւութիւնն ու բացասականը», իսկ դքսուհին նախագահական ընտրութիւնները որակել էր «մեր կեանքի ամենակարեւոր ընտրութիւնները»՝ կոչ անելով օգտագործել ձայնի իրաւունքը:

Թէեւ արքայազն Հարին եւ նրա կինը բացայայտ չէին նշել իրենց նախընտրած նախագահի թեկնածուի անունը, շատերի կարծիքով՝ ակնյայտ է, որ նրանք աջակցում են դեմոկրատ Ջօ Բայդէնին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։