Հա

Քաղաքական

24/09/2020 - 11:30

Լիբանանի նախագահը դիմել է աշխարհին` օգնութիւն խնդրելով Բէյրութի գլխաւոր նաւահանգստի վերականգնման համար

Լիբանանի նախագահ Միշէլ Աունն դիմել է աշխարհին` օգնութիւն խնդրելով մայրաքաղաքի գլխաւոր նաւահանգստի եւ այն թաղամասերի վերականգնման համար, որոնք աւերւել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղէտալի պայթիւնի արդիւնքում:

«alikonline.ir»- Լիբանանի նախագահ Միշէլ Աունն դիմել է աշխարհին` օգնութիւն խնդրելով մայրաքաղաքի գլխաւոր նաւահանգստի եւ այն թաղամասերի վերականգնման համար, որոնք աւերւել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղէտալի պայթիւնի արդիւնքում. յայտնում է News.am-ը՝ AP-ին յղումով:

Նախագահ Միշէլ Աունը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի վիրտուալ գագաթնաժողովին կոչով է հանդէս եկել` յայտարարելով  համաշխարհային առաջնորդներին, որ Լիբանանի բազմաթիւ խնդիրները աննախադէպ սպառնալիք են ներկայացնում դրա գոյութեան համար:

Երկրին անհրաժեշտ է միջազգային հանրութեան աջակցութիւնը` իր տնտեսութիւնը եւ իր աւերւած նաւահանգիստը վերականգնելու համար: Աունն առաջարկել է քաղաքի վնասւած հատւածները բաժանել առանձին տարածքների, որպէսզի օգնել ցանկացող երկրները ստանձնեն դրանցից մէկի վերակառուցման պարտաւորութիւնը:

«Այսօր Բէյրութը փորձում է ոտքի կանգնել աւերակներից, եւ հէնց բոլոր լիբանանցիների համերաշխութեամբ եւ ձեր աջակցութեամբ այն կը բուժի իր վէրքերը եւ ոտքի կը կանգնի, քանի որ պատմութեան ընթացքում բազմիցս ոտքի է կանգնել»,- ասել է Աունը:

Աունն ասել է, որ Լիբանանը տեխնիկական օգնութիւն է խնդրել որոշ երկրներից, ինչպիսիք են հողի նմուշները եւ պայթիւնի պահի արբանեակային նկարները: «Մի քանի երկրներից թիմեր եկել են տեխնիկական օգնութիւն տրամադրելու եւ անհրաժեշտ հետազօտութիւններ անցկացնելու համար, եւ մենք դեռ սպասում ենք տեղեկատւութեան եւ արբանեակային պատկերների` հետաքննութեան այս մասում անորոշութիւնը պարզելու համար»,- յաւելել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։