Հա

Քաղաքական

27/09/2020 - 17:45

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետութիւնը

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում անյապաղ դադարեցնել մարտերը Արցախում։

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում անյապաղ դադարեցնել մարտերը Արցախում։

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը խստօրէն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ ադրբեջանական ուժերի կողմից գործադրւած ռազմական ագրեսիան:

ԽՍՀՄ փլուզումից յետոյ, պատմականօրէն հայերով բնակեցւած Կովկասի այս շրջանը ժողովրդական հանրաքւէի միջոցով հռչակեց իր անկախութիւնը 1991 թ. Սեպտեմբերի 2-ին: Այս անկախութիւնը մշտապէս վիճարկւում է Ադրբեջանի կողմից եւ այդ ժամանակից ի վեր, 150,000 բնակչութիւն ունեցող այս փոքր հանրապետութիւնը դիմակայում է 10 միլիոն բնակչութիւն ունեցող իր ադրբեջանցի հարեւանի 130 հազարանոց բանակի կրկնւող յարձակումներին:

Սեպտեմբերի 27-ի առաւօտ կանուխ ադրբեջանական բանակը գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետութեան սահմանամերձ քաղաքների վրայ եւ ռմբակոծող անօդաչու սարքեր ուղարկեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բազմաթիւ զոհեր պատճառելով խաղաղ բնակչութեան շրջանում:

Այս յարձակումը տեղի է ունենում արդէն իսկ լարւած իրավիճակում, երբ 2016-ին Արցախի սահմանամերձ գօտում ադրբեջանցիների կողմից ձեռնարկւեց բռնի յարձակումներ եւ 2020-ի յուլիսի վերջին Հայաստանի Տաւուշի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը ցաւում է, որ Թուրքիան, իր անվերապահ քաղաքական եւ ռազմական աջակցութիւնը յայտնելով Ադրբեջանին՝ ներգրաււել է այս հակամարտութեան մէջ:

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում Ֆրանսիային եւ Եւրոմիութեանը՝ անյապաղ միջոցներ ձեռնարկել բախումները դադարեցնելու եւ պահպանելու 1994 թւականին կնքւած հրադադարի ռեժիմը:

Ստեղծւած ծայրայեղ լարւած իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անյապաղ հանդիպում եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի շտապ արձագանք՝ խաղաղ լուծում գտնելու եւ վերահաստատելու Արցախի անկախութիւնն ու նրա ճանաչումը միջազգային հանրութեան կողմից:

 

Յարակից լուրեր

  • Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնն ընդգծող բանաձեւ
    Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնն ընդգծող բանաձեւ

    Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետութեան ճանաչման վերաբերեալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մէկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դէմ ձայնով ընդունել է բանաձեւ, որում ընդգծւում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտութիւնը։ 

  • Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պէտք է քւէարկի բանաձեւը
    Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պէտք է քւէարկի բանաձեւը

    lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

  • Սեփական մեղքը քաւելու ցուցադրական քայլ մը
    Սեփական մեղքը քաւելու ցուցադրական քայլ մը

    Ֆրանսայի ծերակոյտը 25 նոյեմբերին ձայներու մեծամասնութեամբ որդեգրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին» բանաձեւը, որ կը պարունակէր, ֆրանսական կառավարութեան ուղղուած Արցախի անկախութիւնը ճանչնալու կողքին, շարք մը այլ հայանպաստ կոչեր, ինչպէս` ազրպէյճանական ուժերն ու անոնց աջակցող կազմաւորումները անյապաղ հեռացնել 27 սեպտեմբերի զինուորական գործողութիւններուն սկիզբէն ետք գրաւուած տարածքներէն, բոլոր ջանքերը գործադրել բանակցային հոլովոյթին վերսկսելու, 1994 թուականին գծուած սահմանները ապահովելու, ինչպէս նաեւ` հայ բնակչութեան անվտանգութիւնն ու տեղահանուած անձերու վերադարձի իրաւունքը ապահովելու համար:

  • Մենք վստահութիւն ունինք սենատորներու մէջ, որ իրենք ճիշտ ձեւով կը քւէարկեն
    Մենք վստահութիւն ունինք սենատորներու մէջ, որ իրենք ճիշտ ձեւով կը քւէարկեն

    Ֆրանսիայի Սենատը երէկ՝ նոյեմբերի 25-ին քննարկեց Արցախի անկախութիւնը ճանաչելու բանաձեւի նախագիծը: Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց, որ վստահութիւն ունի, սենատորները ճիշտ կը քւէարկեն:

  • Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից
    Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

    Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականութեան իրական փոփոխութեան ապացոյցներ, մասնաւորապէս՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։