Print this page
27/09/2020 - 17:45

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետութիւնը

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում անյապաղ դադարեցնել մարտերը Արցախում։

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում անյապաղ դադարեցնել մարտերը Արցախում։

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը խստօրէն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ ադրբեջանական ուժերի կողմից գործադրւած ռազմական ագրեսիան:

ԽՍՀՄ փլուզումից յետոյ, պատմականօրէն հայերով բնակեցւած Կովկասի այս շրջանը ժողովրդական հանրաքւէի միջոցով հռչակեց իր անկախութիւնը 1991 թ. Սեպտեմբերի 2-ին: Այս անկախութիւնը մշտապէս վիճարկւում է Ադրբեջանի կողմից եւ այդ ժամանակից ի վեր, 150,000 բնակչութիւն ունեցող այս փոքր հանրապետութիւնը դիմակայում է 10 միլիոն բնակչութիւն ունեցող իր ադրբեջանցի հարեւանի 130 հազարանոց բանակի կրկնւող յարձակումներին:

Սեպտեմբերի 27-ի առաւօտ կանուխ ադրբեջանական բանակը գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետութեան սահմանամերձ քաղաքների վրայ եւ ռմբակոծող անօդաչու սարքեր ուղարկեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բազմաթիւ զոհեր պատճառելով խաղաղ բնակչութեան շրջանում:

Այս յարձակումը տեղի է ունենում արդէն իսկ լարւած իրավիճակում, երբ 2016-ին Արցախի սահմանամերձ գօտում ադրբեջանցիների կողմից ձեռնարկւեց բռնի յարձակումներ եւ 2020-ի յուլիսի վերջին Հայաստանի Տաւուշի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը ցաւում է, որ Թուրքիան, իր անվերապահ քաղաքական եւ ռազմական աջակցութիւնը յայտնելով Ադրբեջանին՝ ներգրաււել է այս հակամարտութեան մէջ:

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութիւնը կոչ է անում Ֆրանսիային եւ Եւրոմիութեանը՝ անյապաղ միջոցներ ձեռնարկել բախումները դադարեցնելու եւ պահպանելու 1994 թւականին կնքւած հրադադարի ռեժիմը:

Ստեղծւած ծայրայեղ լարւած իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անյապաղ հանդիպում եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի շտապ արձագանք՝ խաղաղ լուծում գտնելու եւ վերահաստատելու Արցախի անկախութիւնն ու նրա ճանաչումը միջազգային հանրութեան կողմից:

 

Յարակից լուրեր