Հա

Քաղաքական

28/09/2020 - 12:23

«Անհրաժեշտութեան դէպքում Երեւանը պատրաստ է դիմել Մոսկւային` ռուսական զէնքի նոր մատակարարումների համար». ՌԴ-ում ՀՀ դեսպան

Անհրաժեշտութեան դէպքում Երեւանը պատրաստ է դիմել Մոսկւային` ռուսական զէնքի նոր մատակարարումների համար, բայց այդ մասին դեռ խօսք չկայ, «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանեանը:

«alikonline.ir»- Անհրաժեշտութեան դէպքում Երեւանը պատրաստ է դիմել Մոսկւային` ռուսական զէնքի նոր մատակարարումների համար, բայց այդ մասին դեռ խօսք չկայ, «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանեանը. գրում է News.am-ը:

Նա յիշեցրել է, որ երէկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը` Սերգէյ Լաւրովի հետ, «որպէսզի տեղեկացնեն նրանց իրավիճակի մասին, ներկայացնեն ՀՀ կառավարութեան տեսլականը եւ թէ ինչ քայլեր է այն ձեռնարկում, ռազմական պլանների մասին»: «Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնութեան մասին խօսք չկայ»,- նշել է դեսպանը:

Ընդ որում, նա շեշտել է, որ Երեւանը եւ Մոսկւան դաշնակիցներ են` համապատասխան պարտաւորութիւններով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։