Հա

Քաղաքական

01/10/2020 - 16:29

Ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցային սեղանի շուրջ. Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ

Ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցային սեղանի շուրջ. Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել Լեռնային Ղարաբաղի հարցով:

«alikonline.ir»- Ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցային սեղանի շուրջ. Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել Լեռնային Ղարաբաղի հարցով. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցութիւնները:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անյապաղ ստանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցութեամբ բարխղճօրէն և առանց նախապայմանների հակամարտութեան կարգաւորման առարկայական բանակցութիւնների վերսկսման պարտաւորութիւնը»,- ասւած է յայտարարութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։