Հա

Քաղաքական

04/10/2020 - 13:00

«Ժողովուրդների ինքնորոշման անկիւնաքարային սկզբունքը Դուք որոշել էք արհամարհել». Լուիս Ալմագրօ

Ներկայացնում ենք Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան Մշտական ներկայացուցիչ (Վաշինգտոն) Լուիս Ալմագրոյի նամակն ուղղւած ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլէյմանովին.

«alikonline.ir» - Ներկայացնում ենք Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան Մշտական ներկայացուցիչ (Վաշինգտոն) Լուիս Ալմագրոյի նամակն ուղղւած ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլէյմանովին.

 

Ամերիկեան պետութիւնների կազմակերպութիւն

Ն․Գ Դեսպան

Էլին Սուլէյմանով

Ադրբեջանի Հանրապետութեան դեսպանատուն

ԱՊԿ-ում Մշտական ներկայացուցիչ

Վաշինգտոն

02, հոկտեմբեր, 2020 թ․

Դեսպան,

Ես Ձեզ գրում եմ  իբրեւ  պատասխան 2020 թւականի սեպտեմբերի 27-ով թւագրւած ձեր հաղորդագրութեան, որում դուք ներկայացրել էք ձեր արձագանքը Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական յարձակումների վերաբերեալ մեր յայտարարութեան կապակցութեամբ։

Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք մօտից հետեւել ենք Ձեր երկրի կողմից սպառազինութիւնների միակողմանի մրցավազքին․ դա խորը մտահոգութեան առիթ էր, որովհետեւ այն անկասկած  Ադրբեջանի կողմից այս ագրեսիայի նախապատրաստութիւնն էր։

Հակամարտութեան էսկալացիայի վերաբերեալ գոյութիւն ունի Ձեր պատասխանատւութեան պարզ ապացոյց։ Ֆրանսիայի կողմից ապացուցւել է այն պնդումը, որ Թուրքաիան ԴԱԷՇ-ի հետ ասոցացւող 300 իսլամիստների ուղարկել է հակամարտութեան գօտում միանալու ադրբեջանական զինուժին։ Նաեւ տագնապալի է այն, որ ԱՄՆ Պաշտպանութեան դեպարտամենտը եւս հաստատել է Թուրիայի կողմից Ադրբեջան ուղարկւած սիրիացի վարձկանների ներկայութիւնը։ Աւելին, «27-ի» Բրիւսէլեան վերջին հանդիպման ընթացքում, Եւրոպական ղեկավարները դատապարտել են ցանկացած արտաքին միջամտութիւն։ Հակամարտութեանը թուրքական օդուժի ապացուցւած մասնակցութիւնը միանգամայն դատապարտելի է։

Հայաստանն արդէն արտայայտել է իր պատրաստակամութիւնը համաձայնելու բանակցութիւններին, այժմ դա Ձեր պատասխանատւութեան վրայ է՝ միջազգային խաղաղութեան եւ կայունութեան միջոցով համաձայնելու նոյնն անելը։

Աւելին, այն յայտարարութիւնը, որին յղում եք անում Ձեր նամակում, արւել է Ամերիկեան Պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղարութեան կողմից, ինչը ես պատիւ ունեմ ղեկավարելու եւ, որը պնդում է ռազմական ագրեսիայի նկատմամբ իր խիստ դատապարտումը, յատկապէս այնպիսիների նկատմամբ, որոնք ուղղակիօրէն ուղղւած են եղել քաղաքացիական անձանց նկատմամբ․ կոչ ենք անում դադարեցնել պատերազմական գործողութիւնները։ Ես չեմ գտնում, թէ նման յայտարարութեան բնոյթը հակասում է ԱՊԿ-ի կամ ընդհանրապէս Միացեալ Ազգերի կազմակերպութեան սկզբունքներին եւ արժէքներին։

Ժողովուրդների իննորոշման անկիւնաքարային սկզբունքը Դուք որոշել էք արհամարհել։ Դուք արհամարհել էք մէկ այլ սկզբունք՝ հակամարտութեան խաղաղ կարգաւորումը: Յայտարարութեան մէջ պարունակւող խաղաղութեան եւ կայունութեան խթանումը բացարձակապէս համապատասխանում են ԱՊԿ-ի արժէքներին եւ գործունէութեանը։

Այն, ինչ ես անհամատեղելի եմ համարում ինքնորոշման, խաղաղութեան եւ կայունութեան սկզբունքների հետ, դա վերջերս Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչութեան դէմ ռազմական յարձակումներն են եւ բանակցային գործընթացում միջամտող ու սպառնացող արտաքին ուժերը: Հէնց այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցւածքները թիրախաւորւած են եղել։  Համաձայն Հայաստանի կառավարութեան, քաղաքացիական անձանց նկատմամբ այս յանցաւոր յարձակումները Ձեր երկրի ամբողջ տարածքում կառավարւում են թուրք զինւորական մասնագէտների կողմից։ Ինչպէս մենք ընդգծել ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ի մեր յայտարարութեամբ՝ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ, իբրեւ ռազմական թիրախներ յարձակումը պէտք է պատժւի, այն զինւած հակամարտութիւնը կարգաւորող հիմնական կանոնների լիակատար խախտում է։

ԱՊԿ-Ի Գլխաւոր քարտուղարութիւնը պնդում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի վերաբերեալ իր վերջին յայտարարութիւնը եւ վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդութեամբ բնակցային գործընթացը փրկելու եւ վերաակտիւացնելու անհրաժեշտութիւնը։ Մենք հաւատում ենք, որ այս հակամարտութիւնը կարող է կարգաւորւել միայն միջազգային իրաւունքի եւ Հելսինկեան համաձայնութիւնների վրայ հիմնւած բանակցային գործընթացի միջոցով։

Վերջապէս ես նորից կը ցանկանայի իմ սրտանց ցաւակցութիւնները յղել ադրբեջանական եւ հայկական ուժերի բախումների զոհերի կապակցութեամբ։

Ձերդ գերազանցութիւն, խնդրում են ընդունէք յարգանքիս հաւաստիքը։

Լուիս Ալմագրօ

Գլխաւոր քարտուղար

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։