Հա

Քաղաքական

07/10/2020 - 12:15

«ԵՄ-ն հանդէս է գալիս յօգուտ ԼՂ հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցութիւնների վերսկսման». Բորէլ

ԵՄ արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ Ժոզէֆ Բորէլը յայտարարել է, որ Եւրոպական Միութիւնը հանդէս է գալիս յօգուտ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցութիւնների վերսկսման:

«alikonline.ir» - ԵՄ արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ Ժոզէֆ Բորէլը յայտարարել է, որ Եւրոպական Միութիւնը հանդէս է գալիս յօգուտ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցութիւնների վերսկսման: Ըստ Tert.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը: 

«Խօսքը 1993-1994 թւականներից ի վեր տեղի ունեցող ամենախոշոր բախումների մասին է: Վերջին օրերին այս ուղղութեամբ ակտիւ գործունէութիւն ենք ծաւալում, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ շփւելու հնարաւորութիւն եմ ունեցել, կոչ եմ արել նրանց դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալ: Մեր դիրքորոշումը յստակ է. կարծում ենք, որ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ առանց որեւէ նախապայմանների պէտք է վերսկսեն բանակցային գործընթացը»,- նշել է Բորէլը եւ յաւելել, որ հակամարտութեանը ռազմական ճանապարհով լուծում չի կարող լինել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։