Հա

Քաղաքական

07/10/2020 - 16:00

Եւրոյանձնաժողովը ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին Թուրքիային «կարմիր քարտ» է ցոյց տւել ԵՄ անդամակցութեան հարցով

Եւրոյանձնաժողովը հերթական անգամ առարկութիւն է ներկայացրել Թուրքիայի՝ Եւրոմիութեան անդամ դառնալու առաջարկի դէմ։ Իր ամենամեայ զեկոյցում, որը հրապարակւել է երեքշաբթի, յանձնաժողովը ներկայացրել է գործօնների լայն շրջանակ, որոնց համաձայն՝ Անկարայի անդամակցութիւնը Եւրոմիութեանն այս պահին տեղին չեն:

«alikonline.ir» - Եւրոյանձնաժողովը հերթական անգամ առարկութիւն է ներկայացրել Թուրքիայի՝ Եւրոմիութեան անդամ դառնալու առաջարկի դէմ։ Իր ամենամեայ զեկոյցում, որը հրապարակւել է երեքշաբթի, յանձնաժողովը ներկայացրել է գործօնների լայն շրջանակ, որոնց համաձայն՝ Անկարայի անդամակցութիւնը Եւրոմիութեանն այս պահին տեղին չեն:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս նշում է International Business Times-ը, Եւրոյանձնաժողովը ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին «կարմիր քարտ» է ցոյց տւել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեանը․ Միութեան գործադիր իշխանութիւնը, իր զեկոյցում յայտարարել է, որ Անկարան չի կարողացել աջակցել ժողովրդավարութեանը, ապահովել դատական համակարգի անկախութիւնը, նպաստել տնտեսական աճին, պայքարել կոռուպցիայի դէմ եւ ապակենտրոնացնել իշխանութիւնը:

«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան շուրջ բանակցութիւնները փաստացի փակուղի են մտել»,- ասւում է զեկոյցում:

Նշւում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մոլեգնող հակամարտութեանը թուրքական կողմի պատերազմը շարունակելու կոչերը նոյնպէս կխոչընդոտի ապագայում Անկարայի յետագայ ջանքերին:

Եւրոյանձնաժողովը նաեւ նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 թւականի տապալւած յեղաշրջումից յետոյ քաղաքական ընդդիմութեան ներկայացուցիչներին դաժան ճնշումների է ենթարկում։

«Թուրքիան շարունակում է աւելի ու աւելի հեռանալ Եւրոմիութիւնից՝ լրջօրէն նահանջելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնը, դատական համակարգի հիմնական իրաւունքներն ու անկախութիւնը։ Իրաւունքի գերակայութեան, հիմնական իրաւունքների եւ դատական համակարգի շարունակւող բացասական փոփոխութիւնների վերաբերեալ ԵՄ-ի լուրջ մտավախութիւնները պատշաճ կերպով չեն դիտարկւել Թուրքիայի կողմից»,- ասւում է զեկոյցում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։