Հա

Քաղաքական

12/10/2020 - 08:15

ԵՄ-ն յորդորում է խիստ հաւատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանաւորւածութեանը

Եւրոպական միութիւնը յորդորում է խիստ հաւատարիմ մնալ Մոսկւայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հումանիտար նպատակներով ձեռք բերւած պայմանաւորւածութեանը կրակի դադարեցման վերաբերեալ:

«alikonline.ir» - Եւրոպական միութիւնը յորդորում է խիստ հաւատարիմ մնալ Մոսկւայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հումանիտար նպատակներով ձեռք բերւած պայմանաւորւածութեանը կրակի դադարեցման վերաբերեալ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասւած է Արտաքին գործողութեան եւրոպական ծառայութեան պաշտօնական կայքում հրապարակւած ԵՄ բարձր ներկայացուցչի յայտարարութեան մէջ:

«Եւրոպական միութիւնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի վերաբերեալ ս.թ. հոկտեմբերի 10-ին ձեռք բերւած համաձայնութիւնը: ԵՄ-ն կողմերին յորդորում է խիստ հաւատարիմ մնալ ձեռք բերւած համաձայնութեանը եւ կոչ անում բոլոր դերակատարներին, այդ թւում՝ արտաքին կողմերին ձեռնպահ մնալ բոլոր գործողութիւններից, որոնք կարող են յանգեցնել աւելի մեծ զոհերի:

Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստութեամբ ստանում ենք հաղորդումներ շարունակւող ռազմական գործողութիւնների, այդ թւում՝ ուղղւած քաղաքացիական թիրախների դէմ, ինչպէս նաեւ քաղաքացիական բնակչութեան շրջանում կորուստների մասին եւ կողմերին յորդորում ապահովել համաձայնութեան նկատմամբ լիակատար յարգանք՝ տեղական մակարդակում: ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց յապաղելու վերադառնալ բովանդակային բանակցութիւնների դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ, առանց նախապայմանների եւ համաձայնեցւած սկզբունքների հիման վրայ»,- ասւած է յայտարարութիւնում:

ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին` հակամարտութեանը բանակցութիւնների միջոցով քաղաքական լուծում գտնելու հարցում եւ կը շարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ»,- մասնաւորապէս նշւած է յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։