Հա

Քաղաքական

19/10/2020 - 12:15

Ղարաբաղ. հրադադա՞ր, թէ՞ սառը ջուր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի կողմից Ղարաբաղում հրադադարի սառն ընդունելութիւնը, ինչպէս նաեւ ռազմական գործողութիւնների շարունակւելը Հադրութ քաղաքի մօտ, վկայում են այն մասին, որ պատերազմ սանձազերծողները ձեռք բերւած արդիւնքներից այնքան էլ գոհ չեն եւ ջանում են ամէն կերպ ամրանալ եւ միջանցք ձեռք բերել Արցախեան պատերազմի հարաւային ճակատում՝ Արաքսի իրանական սահմանի երկայնքով, որպէսզի հետագայ բանակցութիւններում փորձեն հասնել արդիւնքների, որին չի յաջողւել հասնել մարտի դաշտում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի կողմից Ղարաբաղում հրադադարի սառն ընդունելութիւնը, ինչպէս նաեւ ռազմական գործողութիւնների շարունակւելը Հադրութ քաղաքի մօտ, վկայում են այն մասին, որ պատերազմ սանձազերծողները ձեռք բերւած արդիւնքներից այնքան էլ գոհ չեն եւ ջանում են ամէն կերպ ամրանալ եւ միջանցք ձեռք բերել Արցախեան պատերազմի հարաւային ճակատում՝ Արաքսի իրանական սահմանի երկայնքով, որպէսզի հետագայ բանակցութիւններում փորձեն հասնել արդիւնքների, որին չի յաջողւել հասնել մարտի դաշտում։

Վերջերս Թուրքիայի խորհրդարանը յայտարարել է նաեւ, որ շուտով Բաքու զօրքեր ուղարկելու գործընթացն օրինական կերպով է իրականացնելու։ Այս համատեքստում յատկապէս կարեւոր է այն, որ Արցախում նաեւ ահաբեկիչներից կազմւած մի ստորաբաժանում հրադադարից յետոյ մուտք է գործել ռազմի դաշտ՝ խախտելով հրադադարը, իսկ Հադրութ քաղաքում այդ խմբաւորման կարճատեւ յաջողութեան նկարներն անմիջապէս հրապարակւել են լրատւամիջոցներում՝ ներկայացնելով որպէս ռազմական լուրջ յաջողութիւն։

Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսատանի ԱԳ նախարարների ձեւաչափով փոխադարձ պայմանաւորւածութեամբ ձեռք բերւած հրադադարին (որն, իհարկէ, խախտւել է) պաշտօնապէս բացասական արձագանք է տւել եւ նշել, որ դէմ է այդ հրադադարի իրագործմանը։

Թուրքիայի դիրքորոշումը, ինչպէս պատերազմի սկզբում, այնպէս էլ հրադադարի ընթացքում, բոլորին պարզ դարձրեց, որ պատերազմի հրամանատարական շտաբը ոչ թէ Բաքւում է, այլ Անկարայում, եւ այժմ պատերազմից երկու շաբաթ անց, պատերազմի միւս կողմերի բացայայտումով, պարզ է դառնում, որ տարածքային վէճերից զատ, այս հակամարտութիւնը կուլիսներում ունի այլ նպատակներ, որոնք կարող են սպառնալ Արաքսի սահմանների անվտանգութեանը, եթէ շրջակայ երկրները, այդ թւում նաեւ Իրանը, այս ամէնը չգիտակցեն եւ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկեն այդ խնդրի լուծման համար, ապա լրջագոյն խնդիրների առաջ են կանգնելու։

Իհարկէ, Թուրքիային աջակցում են նաեւ որոշ երկրներ, որոնք հիմա արդէն խառնւել են այս պայքարին։ Այս արտատարածաշրջանային երկրներն արդէն նախատեսել են ճգնաժամը տեղափոխել Հարաւային Կովկաս եւ փորձում են այդ սադրանքի մէջ ներգրաւել նաեւ Ռուսաստանին եւ Իրանին։

Այժմ պատերազմ սանձազերծողները, որոնք դեռեւս ոչ մի յաջողութեան չեն հասել պատերազմական գործողութիւններում, նպատակ ունեն լարւածութեան միջանցք ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարաւում։ Չկարողանալով գրաւել Ջաբրայիլ եւ Ֆիզուլի քաղաքները՝ փորձում են նոր հնարք իրականացնել եւ ուժեր կենտրոնացնել աւելի հարաւ դէպի Արաքս գետի հովիտ։

Արցախի հարաւային ուղղութեամբ ուժերի կուտակումը եւ լայնամասշտաբ գործողութիւնները Արցախի եւ Իրանի միջեւ գոյութիւն ունեցող միջանցքի երկարութիւնը նւազեցնելու Բաքու-Անկարա առանցքի ջանքերը եւ «Համզա» ստորաբաժանման «Սուլթան Մուրադ» ջոկատի ահաբեկչական ուժերի մի մասի (որում միայն հրադադարից մի քանի օր առաջ հաղորդումների համաձայն հաշււում էր 1450 հոգի) տեղափոխումը Ադրբեջանի տարածք, խօսում են Արցախեան պատերազմի միւս՝ կուլիսային, կողմերի մասին։ Յատկանշական է, որ այս ահաբեկչական խումբաւորման անդամները զօրավարժութիւններ են անցկացրել Աֆրինի ռազմական ճամբարում, վարժեցւել են թուրքական զինւորների կողմից, սակայն մարտերի առաջին մի քանի օրում 107 սպանւած են տւել։

Ընթացող պատերազմը սանձազերծողների միւս նպատակներից է նաեւ Իրանի սահմանի հարեւանութեամբ ռազմաբազայի ստեղծումը։ Այս ռազմաբազան նպատակ է հետապնդելու ապահովել այս կէտում արտատարածաշրջանային երկրների ռազմական ներկայութիւնը, Իրանում ներքին պրովակացիաների հրահրումը եւ Իսրայէլի ներքաշումը այս ռազմավարական կէտ։

Ինչպէս ընդգծում են արտասահմանցի պաշտօնեաները՝ Իսրայէլն այս պատերազմից առաջ սկսել է Բաքու առաքել «Լորա» հրթիռներ եւ հսկայական քանակի ԱԹՍ-ներ, իսկ կուլիսների հետեւում լայնօրէն կիրառում է կասետային հրթիռներ եւ լաունչերներ։

Ցաւօք, որոշ ուժեր էլ կան, որոնք ցանկանում են, որ Թուրքիան, Իսրայէլը եւ գորհային ահաբեկիչները մուտք գործեն Հարաւային Կովկաս եւ խառնաշփոթ ստեղծեն, որպէսզի Արցախեան հակամարտութիւնը դուրս գայ երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնութիւնների ոլորտից՝ ընդգրկելով ողջ տարածաշրջանն ու միջազգային այլ խաղացողների։ Եթէ այս ծրագիրը յաջողութեամբ իրագործւի, միանշանակօրէն, Իրանի ազգային անվտանգութեան համար լուրջ հետեւանքներ կունենայ։ Իրանի բանակի, Իսլամանական Յեղափոխութեան պահապանների կորպուսի, Ազգային անվտանգութեան եւ նոյնիսկ արտաքին գործերի նախարարութեան պաշտօնեաները ուշադիր հետեւում են Արաքսի սահմաններում պատերազմական զարգացումներին եւ դիտարկում են սահմանի այն կողմի իրադարձութիւններն այնքանով, որքանով դրանք առնչւում են Իրանի տարածքային եւ ազգային անվտանգութեանը։

Միեւնոյն ժամանակ չպէտք է թոյլատրւի, որ գրոհային ահաբեկիչների խմբերն այս վայրերում բնակութիւն հաստատեն կամ ուժի ցուցադրութեան հնարաւորութիւն ունենան, իսկ Հարաւային Կովկասից դուրս գտնւող երկրների՝ տարածաշրջանում խառնաշփոթ ստեղծելու ծրագրերը չպէտք է իրագործւեն։

Չկարողանալով անկարգութիւններ ստեղծել Իրանի Խուզեստանի, Քրդստանի եւ Բելուչեստանի նման շրջաններում՝ հակաիրանական տարրերն այս անգամ Իրանի հիւսիսային եւ հիւսիսարեւմտեան սահմաններին փորձում են ստեղծել ճգնաժամի մէկ այլ օջախ։ Շատ կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ, ըստ տեղեկութիւնների, ահաբեկչական խմբաւորումներն ակտիւօրէն ներգրաււած են ոչ թէ Արցախեան պատերազմի հիւսիսային ճակատում, այլ հարաւային ճակատում՝ Իրանի սահմանների մօտակայքում։ Կարեւոր է նաեւ այն, որ տարածաշրջանում խաղաղութեան վերահաստատելուց յետոյ ո՛չ Թուրքիան է պատրաստ ահաբեկիչներին վերադարձնել իրենց նախկին բնակութեան վայր, ո՛չ էլ Բաքուն է պատրաստ նրանց վերաբնակեցնել Արցախից դուրս գտնւող այլ շրջաններում։

Ուստի նպատակն է անվտանգ միջանցք ստեղծել ահաբեկիչների համար Իրանի սահմանի մօտակայքում, որ Իրանին «չարը» կամեցողները մէկ քայլով եւս մօտենան իրենց նպատակներին։

 

Մաջիդ Քարիմի

Իրանցի յայտնի լրագրող, Կովկասեան հարցերով փորձագէտ

168.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։