Հա

Քաղաքական

19/10/2020 - 20:10

«ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամօտ ապագայում տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ համաձայնեցնել». Լաւրով

ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտութեանը, յայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամօտ ապագայում համաձայնեցնել տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը:

«alikonline.ir» - ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտութեանը, յայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամօտ ապագայում համաձայնեցնել տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, Լաւրովն այս մասին ասել է Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Մարիա Պէյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդիւնքներով հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Որպէսզի կրակի դադարեցումն աշխատի, մենք դրանում արդէն համոզւել ենք ընդունւած եւ ցամաքում իրավիճակի արմատապէս փոփոխութիւնը կանխած երկու փաստաթղթերից յետոյ, անհրաժեշտ է կրակի դադարեցման պահպանման վերահսկման մեխանիզմի ստեղծում: Մենք այդ ուղղութեամբ ակտիւ աշխատում ենք, այդ թւում՝ մեր պաշտպանութեան նախարարութիւնը, նախեւառաջ Հայաստանից եւ Ադրբեջանից մեր գործընկերների հետ: Լիայոյս եմ՝ ամենամօտ ապագայում նման մեխանիզմ կը համաձայնեցւի»,- ասել է Լաւրովը:

Աւելի վաղ Լաւրովը յայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ ռազմական հռետորաբանութեան աւելացմանն ու դադարեցնել ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում:

«Վստահ ենք, որ հիմա ամենակարեւորը եւ, հաւանաբար, դա մեծ ջանքեր չի պահանջում, կողմերի միջեւ, ինչպէս նաեւ պատասխանատու միջազգային խաղացողների գծով անյապաղ ռազմական հռետորաբանութեան աւելացման դադարեցումն է: Դա ինչ-որ մեծ ջանքեր չի պահանջում: Յաջորդ միանգամայն անհրաժեշտ քայլը, որը պէտք է ձեռնարկւի ռազմական հռետորաբանութեան աւելացման դադարեցման հետ միաժամանակ, ռազմական գործողութիւններին, քաղաքացիական օբիեկտներին հարւածներին վերջ տալն է»,- ընդգծել է Լաւրովը:

Նշենք, որ ԵԽ գլխաւոր քարտուղար Մարիա Պէյչինովիչ Բուրիչը, ելոյթ ունենալով Միջազգային յարաբերութիւնների Մոսկւայի պետական ինստիտուտում, յայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտաւորութիւններ ունեն Եւրոպայի խորհրդի առջեւ՝ իրենց տարածքներում մարդու իրաւունքների պահպանման, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման վերաբերեալ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։