Հա

Քաղաքական

20/10/2020 - 13:35

Թուրքիան Արցախի հետ պատերազմում կորցրել է իր ռազմական անձնակազմից աւելի քան 300 հոգու

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն անմիջական ռազմական միջամտութեան արդիւնքում Թուրքիայի Զինւած ուժերը կորցրել են աւելի քան 300 մարդ: 

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն անմիջական ռազմական միջամտութեան արդիւնքում Թուրքիայի Զինւած ուժերը կորցրել են աւելի քան 300 մարդ: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է IA Realist-ի երեւանեան աղբիւրը:

«Պատերազմի ամբողջ ընթացքում սպանւած թուրք զինծառայողների մարմիններով 4 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ արդէն ուղարկւել են Բաքւից Թուրքիա: Առաւել համեստ գնահատականներով՝ թուրքական բանակը կորցրել է աւելի քան 300 զինծառայող: Մենք խօսում ենք էլիտար յատուկ նշանակութեան ջոկատների սպաների մասին, ովքեր երկար տարիներ պատրաստւել են այս պատերազմին: Յատկանշական է, որ Թուրքիայի յատուկ նշանակութեան ջոկատների սպաներից շատերը խօսում են ռուսերէն եւ հայերէն: Թուրքական օդուժը պարբերաբար օդից պաշտպանում է իր զինւորականներին՝ հարւածներ հասցնելով Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերին», - ասել է աղբիւրը:

Ըստ IA Realist-ի աղբիւրի՝ «թուրքերը կռւում են ադրբեջանական բանակի համազգեստով, սակայն նրանք նոյնականացւում են փաստաթղթերի ու բջջային հեռախօսների միջոցով»:

Աւելի վաղ Stratfor Sim Sim Tek-ի հետախուզական մասնաւոր կենտրոնի ռազմական փորձագէտը խոստովանել է, որ «ադրբեջանական բանակը վաղուց էր պատրաստւում այս յարձակմանը, բայց ակնյայտ է, որ Բաքուն չի կարողացել հասնել իր ռազմական նպատակներին նոյնիսկ Թուրքիայի աջակցութեամբ»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։