Հա

Քաղաքական

20/10/2020 - 13:40

Հայաստանը պէտք է պաշտօնապէս դիմի. ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դէպքում Մոսկւան կը կարողանայ հակաահաբեկչական գործողութիւն իրականացնել ԼՂ-ում

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով յանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը յայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտութիւնում սիրիացի գրոհայինների մասնակցութեան հարցով պէտք է պաշտօնապէս դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողութիւնների անցկացման համար:

«alikonline.ir» - ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով յանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը յայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտութիւնում սիրիացի գրոհայինների մասնակցութեան հարցով պէտք է պաշտօնապէս դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողութիւնների անցկացման համար. ըստ Tert.am-ի՝ յայտնում է EAdaily-ն:

Ինչպէս նշել է Կոսաչովը, Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողութիւն սկսել առանց Երեւանի կողմից պաշտօնական դիմումի եւ իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

«Պէտք է գնահատւեն վստահելիութիւնը, վտանգը եւ ռիսկերը, որոնք այդ առումով առաջանում են: Բնականաբար, պէտք է յաջորդի Հայաստանի կողմից պաշտօնական դիմումը, այլ ոչ թէ եզրակացութիւն, որ Ռուսաստանը հիմքեր ունի»,- յայտնել է սենատորը՝ յաւելելով, որ դրա վերաբերեալ որեւէ կանխատեսումներ անելը վաղաժամ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։