Հա

Քաղաքական

21/10/2020 - 17:20

Լաւրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականեանի եւ Բայրամովի հետ

Մոսկւայում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի առանձին հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովի հետ:

«alikonline.ir» - Որպէս Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիւի միջեւ վերջերս տեղի ունեցած հեռախօսային շփումների շարունակութիւն՝ հոկտեմբերի 20-ի եւ 21-ին Մոսկւայում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի առանձին հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովի հետ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասւած է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութեան հաղորդագրութեան մէջ։

Բանակցութիւնների ընթացքում քննարկւել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացման եւ դրանց կայուն կարգաւորման համար պայմանների ստեղծման հետ կապւած անյետաձգելի հարցեր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։