Հա

Քաղաքական

22/10/2020 - 09:45

Թուրքիայի փոխնախագահը հաստատել է Ադրբեջան զինւորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամութիւնը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է Ադրբեջան զինւորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամութիւնը` ԼՂ հակամարտութեան մէջ սատարելու համար:

«alikonline.ir» - Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է Ադրբեջան զինւորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամութիւնը` ԼՂ հակամարտութեան մէջ սատարելու համար: Այս մասին յայտարարել է CNN Turk հեռուստաալիքին տւած հարցազրոյցում:

«Մեր նախագահը այդ մասին յայտարարել է առաջին օրւանից: Թուրքիան չի տատանւի, մեր նախագահը չի տատանւի»,- ասել է նա:

Օքթայը կրկին կարծիք է յայտնել, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգաւորւել առանց Թուրքիայի:

«Ռուսաստանը փորձեց լուծում գտնել եւ բանակցութիւններ վարել երկու երկրների ղեկավարների հետ, բայց դա չյաջողւեց անել: Այն, որ Թուրքիան ներկայ չէր սեղանի շուրջ, մեծ բացթողում էր: Ալիեւն ասել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել»,- նշել է Օքթայը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։