Հա

Քաղաքական

24/10/2020 - 10:30

«Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերւած տասնեակ վարձկաններ սպանւում են ԼՂ-ում». Le Monde

Սիրիայից բերւած տասնեակ վարձկաններ, որոնց հաւաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանւել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռւելիս: Այս մասին գրում է Le Monde պարբերականի թղթակից Մադժիդ Զերուկին՝ իր յօդւածում պատմելով այն մասին, թէ ինչպէս են վարձկաններն աղքատութեան պատճառով, իրենք էլ չհասկանալով ինչպէս, խառնւում բոլորովին օտար պատերազմին:

«alikonline.ir» - Սիրիայից բերւած տասնեակ վարձկաններ, որոնց հաւաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանւել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռւելիս: Այս մասին գրում է Le Monde պարբերականի թղթակից Մադժիդ Զերուկին՝ իր յօդւածում պատմելով այն մասին, թէ ինչպէս են վարձկաններն աղքատութեան պատճառով, իրենք էլ չհասկանալով ինչպէս, խառնւում բոլորովին օտար պատերազմին: Գրում է Tert.am-ը:

«Մուստաֆա Կանտին նստած է կեղտոտ փոսի մէջ Լեռնային Ղարաբաղի Հորադիզ քաղաքի մօտակայքում, մինչ ամենուր իւրաքանչիւր 2 վայրկեանը մէկ հրթիռներ են պայթում: Հոկտեմբերի սկզբին նա բացառիկ կադրեր էր նկարում խրամատներում, որոնք իւրաքանչիւր օր տասնյակ մարդկանց են կուլ տալիս: Բոլորից հեռու: Ղարաբաղեան ռազմաճակատում»,- գրում է հեղինակը:

Նա պատմում է, որ 23-ամեայ Մուստաֆա Կանտին վարձկան է, նախկին սիրիացի ընդդիմադիր Հայանա գիւղից՝ Հալէպից դէպի հիւսիս: Նա յայտնւել է ճամբարներից մէկում, որտեղ հաւաքում են տասնեակ հազարաւոր ընտանիքներ, եւ հաւաքագրւել է «Համզա» ընդդիմադիր խմբի կողմից, որը վերաորակաւորւել Թուրքիայի օժանդակ ուժերի: Նա կարծել է՝ մեկնելու է Լիբիա, սակայն յայտնւել է Ադրբեջանում, ինչպէս հազարից աւելի իր այլ համերկրացիներ:

«Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործել է Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատւական կայքը, որին յաջողւել է ստանալ «Սուլթան Մուրադ» ջոկատի մի քանի գրոհայինների գիշերային թաղման կադրերը, ռազմաճակատում սպանւածների քանակն ընդամենը 10 օրում գնահատել է 85 մարդ: Կորած գրոհայինների հարազատները հրաժարւում են քննարկել այդ թեման, նոյնիսկ նրանց մահն ընդունելուց յետոյ: Նոր, սակայն ոչ ճշտւած տեղեկութիւններով, կորուստները գերազանցել են 15-ը»,- նշում է Զերուկին:

«Հրամանատարութիւնն ուզում է առաջ գնալ որքան հնարաւոր է արագ»,- ասում է Մոհամեդը ղարաբաղեան հարաւային ռազմաճակատից: Այս 24-ամեայ վարձկանը չի ցանկանում խօսել հաւաքագրման մասին: Այնուամենայնիւ, նա պատմում է արիւնալի մարտերի եւ իրենց շարքերում «նահատակների» մասին:

«Թող խղճայ մեզ Աստւած եւ թող անիծւեն նրանք, որոնք վաճառում են նրանց արիւնը»,- բացականչում է սպանւած վարձկաններից մէկի բարեկամը: 

Բարկացած ակտիւիստ Ահմեդ Ֆերզանը՝ Ռաստան քաղաքից այս ամենում հերթական դաւաճանութիւնն է տեսնում եւ կոտրւած կեանքերը:

«Զինւած խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանց ասել են, որ ծառայելու են որպէս ոստիկաններ եւ սահմանապահներ, այլ ոչ թէ մասնակցելու են մարտերին: Նրանք, ովքեր գնացել են, ոչինչ չունեն երեխաներին կերակրելու համար»,- պատմում է նա:

Նրա խօսքով խոստացւած գումարները յաճախ մնում են ժլատ հրամանատարների գրպանում: Իսկ գրոհայինները ստանում են սպասւելիք գումարի ընդամենը 20%-ը: Թուրքերը վճարում են 800-900 դոլար իւրաքանչիւրի համար, իսկ հրամանատարները վերցնում են մինչեւ 700 դոլար, նշում է ակտիւիստը:

«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ գնում են 2-3 ամսով, որ դա այդքան էլ վտանգաւոր չէ եւ որ կարող են վաստակել 2000-3000 դոլար: Սակայն նրանք յայտնւում են առաջնագծում հէնց առաջին օրը: Հաւաքագրողներն այդ ընթացքում Սիրիայում տներ եւ մեքենաներ են գնում»,- պատմում է Ֆերզանը:

Նրա խօսքով՝ սա իրենց պատերազմը չէ: Եւ Ադրբեջանում նրանք ոչ մի փառքի չեն արժանանայ: Միայն մահ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։