Հա

Քաղաքական

24/10/2020 - 11:10

Կանադական Bombardier-ը դադարեցրել է աւիաշարժիչների մատակարարումը Թուրքիային

Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերութիւնը յայտնել է, որ դադարեցրել է աւիաշարժիչների մատակարարումը «անյստակ գործածութեամբ երկրներ», ինչը տեղի է ունեցել այն տեղեկութիւնների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից որոշներն օգտագործվում են Ադրբեջան մատակարարւած եւ Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դէմ պատերազմում կիրառւող թուրքական մարտական անօդաչուներում:

«alikonline.ir» - Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերութիւնը յայտնել է, որ դադարեցրել է աւիաշարժիչների մատակարարումը «անյստակ գործածութեամբ երկրներ», ինչը տեղի է ունեցել այն տեղեկութիւնների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից որոշներն օգտագործվում են Ադրբեջան մատակարարւած եւ Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դէմ պատերազմում կիրառւող թուրքական մարտական անօդաչուներում:

Քեբեկում գործող BRP ընկերութիւնը յայտնել է, որ անցած շաբաթ տեղեկացւել է այն մասին, որ Աւստրիայում գտնւող իր Rotax դուստր ընկերութեան արտադրած շարժիչներն օգտագործւում են թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում, ըստ Tert.am-ի՝ գրում է Cbc.ca կայքը:

«Մենք վերջերս տեղեկացւել ենք, որ Rotax  շարժիչների մի մասն այժմ օգտագործւում է ռազմական անօդաչու սարքերում եւ անյապաղ մանրակրկիտ հետաքննութիւն ենք սկսել»,- Radio Canada International-ին ուղղւած նամակում յայտնել է BRP ընկերութեան աւագ փոխնախագահ եւ խօսնակ Մարտին Լանգելէն՝ յաւելելով, որ միաժամանակ դադարեցնում են աւիացիոն շարժիչների մատակարարումը «անյստակ գործածութեամբ երկրներ»:

Մարտին Լանգելէն շեշտել է, որ Աւստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները արտոնագրւած են բացառապէս քաղաքացիական նպատակներով օգտագործւելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։