Հա

Քաղաքական

24/10/2020 - 11:50

ՌԴ-ն մեկնաբանել է Թրամփի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում «լաւ առաջընթացի» մասին խօսքերը

Ռուսաստանի ղեկավարութիւնը դեռ ամբողջական տեղեկատւութիւն չունի գնահատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի բանակցութիւններում «շատ լաւ առաջընթացի մասին»:

«alikonline.ir» - Ռուսաստանի ղեկավարութիւնը դեռ ամբողջական տեղեկատւութիւն չունի գնահատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի բանակցութիւններում «շատ լաւ առաջընթացի մասին». հոկտեմբերի 23-ին լրագրողներին յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Yerkir.am-ը:

«Մենք դեռ չգիտենք»,- ասել է Կրեմլի խօսնակը՝ պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Մոսկւան կիսո՞ւմ է ամերիկացի առաջնորդի տեսակէտը:

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպէոյի հետ, որի ընթացքում քննարկւել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Բանակցութիւններ են անցկացւել նաեւ ԱՄՆ մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ինքը անձամբ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի բանակցութիւններին եւ, որպէս արդիւնք, «շատ լաւ առաջընթաց է գրանցւել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։