Հա

Քաղաքական

25/10/2020 - 08:35

Ֆրանսիան խորհրդակցութեան նպատակով յետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան շաբաթ դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հոգեկան առողջութեան վերաբերեալ:

«alikonline.ir» - Ֆրանսիան շաբաթ դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հոգեկան առողջութեան վերաբերեալ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում անելով Agence France Presse գործակալութեանը, Փարիզից յայտնել են, որ խորհրդակցութիւնների համար յետ են կանչում Անկարայում իրենց դեսպանին:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանութիւններն անընդունելի են: Անզուսպ դրսեւորումն ու կոպտութիւնը եղանակ չեն: Պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականութեան ուղղութիւնը, քանի որ այն վտանգաւոր է ամէն առումներով»,- յայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Պաշտօնեայի խօսքով՝ ֆրանսիացի դեսպանը յետ կը կանչւի Թուրքիայից եւ հանդիպում կունենայ նախագահ Մակրոնի հետ՝ քննարկելու իրավիճակը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։