Հա

Քաղաքական

26/10/2020 - 10:55

«ՌԴ-ն անթոյլատրելի է համարում ԼՂ հարցի ռազմական լուծումը». Լաւրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցութիւնն ի շահ կրակի դադարեցման եւ բանակցութիւնների վերսկսման

Մոսկւան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցութիւնը Լեռնային Ղարաբաղում ի շահ կրակի դադարեցման եւ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ բովանդակալից բանակցութիւններ սկսելու, յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: 

«alikonline.ir» - Մոսկւան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցութիւնը Լեռնային Ղարաբաղում ի շահ կրակի դադարեցման եւ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ բովանդակալից բանակցութիւններ սկսելու, յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Գրում է Tert.am-ը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի աջակցում ԼՂ շուրջ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու դիրքորոշմանը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ պատմութիւնում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրաււածութիւնն ունի իր նրբերանգները: Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման հնարաւորութեան եւ թոյլատրելիութեան վերաբերեալ դիրքորոշմանը: Թէ՛ հայ, թէ՛ ադրբեջանցի ժողովրդին ընկալում ենք որպէս բարեկամական եւ եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- յայտարարել է Լաւրովը «Աթենքի եւ Մակեդոնիայի լրատւական գործակալութեան»-ը տւած հարցազրոյցում, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Նա յիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ին «ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 11-ժամեայ խորհրդակցութիւնների արդիւնքներով Համատեղ յայտարարութիւն են արել, որը նախատեսում է կրակի դադարեցում եւ առաւելագոյնս բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։