Հա

Քաղաքական

28/10/2020 - 13:20

Մոսկւայում բերման են ենթարկել ադրբեջանական կազմակերպութեան ղեկավարների, որի անդամները մարդկանց ծեծում էին համացանցում գրառումների համար

Մոսկւայում բերման են ենթարկել ադրբեջանական ՎԲՈՆ (Յանուն հասարակ ժողովրդի) կազմակերպութեան ղեկավարներին, որի անդամները մարդկանց ծեծում են համանցանցում գրառումների համար:

«alikonline.ir» - Մոսկւայում բերման են ենթարկել ադրբեջանական ՎԲՈՆ (Յանուն հասարակ ժողովրդի) կազմակերպութեան ղեկավարներին, որի անդամները մարդկանց ծեծում են համանցանցում գրառումների համար. յայտնում է Yerkir.am-ը` Readovka թելեգրամեան էջին յղումով:

Այսօր Մոսկւայի ոստիկանութիւնը բերման է ենթարկել Բայրամով Ռագիբ Նիզամ օղլուին՝ ՎԲՈՆ-ի ուժային կառոյցի ենթադրեալ ղեկավարին, եւ Աղաեւ Ռոման Մաթլաբ օղլուին: Երկուսն էլ մեղադրւում էին Ռուսաստանի Դաշնութեան Քրէական օրէնսգրքի 213 (խուլիգանութիւն) յօդւածի երկրորդ մասով: Այդ մասին յայտնել է Անդրէյ Աֆանասեւը՝ «Երկգլխանի արծիւներ» ընկերութեան մոսկովեան մասնաճիւղի ղեկավարը:

Գործով զբաղւում է Մոսկւայի ՆԳՆ հետաքննութեան վարչութիւնը:

Ձերբակալւածներից մէկը՝ լրագրող Ռոման Աղաեւը,  Խիմկիից «Արդար Ռուսաստան» կուսակցութեան պատգամաւոր Ալիեւ Խանոգլան Սալէ օղլուի օգնականն է: Իսկ Բայրամովը մինչեւ վերջերս Մոսկւայում ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարութեան ակտիւ անդամ էր:

Նրանք աչքի են ընկնում ընդգծւած հայատեաց մօտեցումներով: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։