Իտալիայի Պալերմօ քաղաքի Քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:
«alikonline.ir» - Իտալիայի Պալերմօ քաղաքի Քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանութիւնից։
Դեսպանատան տարածած հաղորդագրութիւնում մասնաւորապէս նշւած է. «Իտալիայի Պալերմօ քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:
Շնորհակալութիւն, Պալերմօ, արժէքների կողքին լինելու համար»:
Աւելի վաղ Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա եւ Ազոլօ քաղաքների քաղաքային խորհուրդները եւս ճանաչել էին Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: