Հա

Քաղաքական

02/11/2020 - 12:40

Ի՞նչն է դրդում Թրամփին հովանաւորել թուրքական Halkbank-ը եւ պաշտպանել Էրդողանին. Ahval-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահի՝ Թուրքիայի հետ կապերին

Թուրքական Ahvalnews.com կայքը հրապարակել է Դէյւիդ Ֆիլիփսի յօդւածը, որում հեղինակն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտպանութեանը:

«alikonline.ir» - Թուրքական Ahvalnews.com կայքը հրապարակել է Դէյւիդ Ֆիլիփսի յօդւածը, որում հեղինակն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտպանութեանը: Տեղեկացնում է Tert.am-ը:

Յօդւածում մասնաւորապէս ասւում է, որ The Trump Organization-ը 14 միլիոն դոլար է ստացել Ստամբուլում Թրամփի աշտարակների վրայ ԱՄՆ նախագահի անունը օգտագործելու համար: Ադրբեջանցի օլիգարխները նոյնպէս միլիոններ են վճարել Թրամփի կազմակերպութեանը Բաքւում գեղեցկութեան մրցոյթի անցկացման համար: MSNBC հեռուստաալիք կողմից վերջերս արւած ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ Թրամփի կազմակերպութիւնը բաժնետիրական մասեր ունի 119 թուրքական կազմակերպութիւններում:

Ֆիլիփսը նկատում է, որ Թրամփն աննախադէպ ջանքեր է գործադրում՝ փորձելով յետ պահել ԱՄՆ արդարադատութեան նախարարութեանը թուրքական HalkBank պետական բանկի հետապնդումից: Յայտնի է, որ ԱՄՆ դատախազներն արդէն հաստատել է, որ HalkBank-ը օգնել է Իրանին խուսափել ամերիկեան պատժամիջոցներից:

Եւ ուրեմն ի՞նչն է դրդում Թրամփին հովանաւորել HalkBank-ին:

«Թրամփի կազմակերպութիւնը 431 միլիոն դոլարի պարտք ունի, որը Թրամփը անձամբ է երաշխաւորել: Երբ Թրամփի հարկային փաստաթղթերը վերջապէս հրապարակւեն, չզարմանաք, եթէ պարզւի, որ HalkBank-ը կամ Էրդողանին մօտ կանգնած գործարարները ֆինանսաւորել են Թրամփի կազմակերպութիւնը»,- գրում է հեղինակը:

Նա նշում է, որ Թրամփի կոնֆլիկտային շահերը ռէալ սպառնալիք են ԱՄՆ Ազգային անվտանգութեան համար: Նա Թուրքիայի զինւած ուժերին եւ նրանց դրածոյ ջիհադականներին հրաւիրել է Հիւսիսային Սիրիա, որտեղ նրանք հրէշաւոր յանցանքներ են կատարել քրդերի, հայերի եւ սիրիացի քրիստոնեաների նկատմամբ: Նա աչք է փակում այն բանի վրայ, թէ ինչպէս են Թուրքիայի կողմից աջակցւող իսլամիստները Լեռնային Ղարաբաղում սպանում էթնիկ հայերին: Նա լուռ է նաեւ այն դէպքում, երբ թուրքական ռազմանաւերը Միջերկրական ծովի արեւելքում մարտահրաւէր են նետում Յունաստանին, Կիպրոսին եւ Իսրայէլին:

«Երբ խօսքը վերաբերում է թուրք-ամերիկեան յարաբերութիւններին, Թրամփն իր անձնական շահը աւելի վեր է դասում ԱՄՆ-ի ազգային շահերից: Պէտք է պարզել, Թրամփի գործողութիւնները հակասում են է՞թիկային, թէ՞ առհասարակ յանցաւոր են»,-եզրափակել է Ֆիլիփսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։