Հա

Քաղաքական

03/11/2020 - 10:50

Հարցումների համաձայն՝ Թրամփը մի քանի առանցքային նահանգներում ընտրողների աջակցութեան վարկանիշով գերազանցում է Բէյդենին

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի առանցային նահանգներում, որտեղ, ըստ ամենայնի, ծաւալւելու է նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրութիւններում հիմնական պայքարը, ըստ հարցումների արդիւնքների՝ գերազանցում է իր մրցակից, դեմոկրատ Ջօ Բայդէնին:

«alikonline.ir» - ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի առանցային նահանգներում, որտեղ, ըստ ամենայնի, ծաւալւելու է նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրութիւններում հիմնական պայքարը, ըստ հարցումների արդիւնքների՝ գերազանցում է իր մրցակից, դեմոկրատ Ջօ Բայդէնին: Այս մասին ըստ Tert.am-ի տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը` յղում տալով Real Clear Politics քաղաքագիտական ցանցային ռեսուրսում հրապարակւած տւեալներին:

Այսպիսով, Օհայօ նահանգում, որտեղ կը բաշխւեն ընտրական կոլեգիայի 18 անդամների ձայները, Թրամփին աջակցում է ընտրողների 47,4% -ը, իսկ նրա հակառակորդին՝ 46%-ը: Հիւսիսային Կարոլինայում (15 ընտրող ձայն), որտեղ Թրամփը վերջին անգամ հարցումների առաջատարն էր դեռեւս օգոստոսի վերջին, գործող նախագահը կրկին առջեւում է եւ այժմ ունի հարցւածների 47,8%-ի աջակցութիւնը Բայդէնի 47,2%-ի համեմատ:

Նւազագոյն առաւելութիւն՝ 47.8%-ը 47.6%-ի համեմատ յօգուտ Թրամփի նկատւում է Ջորջիայում (16 ձայն): Այովայում (6 ձայն) երկուշաբթի օրը Թրամփին աջակցութիւն է յայտնել ընտրողների 47,2%-ը` Բայդէնի 45,8%-ի համեմատ: Տեխասում (38 ձայն), Թրամփը մի փոքր զիջել է դիրքերը վերջին շաբաթների համեմատ՝ մրցակցից առաջ անցնելով ընդամենը 1,2 տոկոսով (47,7%՝ 46,5%-ի համեմատ): Դեռ հոկտեմբերի վերջին նրա առաւելութիւնն այնտեղ աւելի վստահ էր. Թրամփի 49.5%-ը Բայդէնի 45.5%-ի համեմատ:

Միեւնոյն ժամանակ, այլ  նահանգներում, որտեղ մինչեւ վերջ պարզ չէ, թէ որ կուսակցութիւնը եւ որ թեկնածուն է յաղթելու, Բայդէնը հարցումներում զգալիօրէն առաջ է անցել իր մրցակցից: Այսպիսով, Ֆլորիդայում (29 ընտրական ձայն) Բայդէնը ունի 1,7%-ի առաւելութիւն (48,3%՝ Թրամփի 46,6%-ի համեմատ): Փենսիլւանիայում (20 ձայն) Բայդէնը 49,2%-ով յաղթում է Թրամփին, որի ցուցանիշը 46,3% է: Միչիգանում (16) Բայդէնի առաւելութիւնը 5%-ից աւելի է, Վիսկոնսինում (10)՝ աւելի քան 6%, Մինեսոտայում (10)՝ աւելի քան 4%, Նեւադայում (6)՝ աւելի քան 3%: Արիզոնայում Բայդէնը (11) մի փոքր առաւելութիւն է պահպանում (0,5%-ով), այստեղ թեկնածուները վերջին օրերին գործնականում հաւասարւել են աջակցութեան առումով, եւ Թրամփը նոյնիսկ կարողացաւ կարճ ժամանակով առաջ անցնել իր մրցակցից:

Միջին հաշւով, ըստ Real Clear Politics-ի, Բայդէնը 6,8%-ով գերազանցում է ԱՄՆ ներկայիս առաջնորդին: Վերջերս այս ցուցանիշը, որը հիմնւած է երկրի տարբեր կազմակերպութիւնների սոցիոլոգիական ուսումնասիրութիւնների վրայ, մնում է 8%-ի սահմաններում՝ յօգուտ դեմոկրատ թեկնածուի:

ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւնները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջօ Բայդէնն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։