Հա

Քաղաքական

03/11/2020 - 19:00

«ԼՂ հակամարտութեան միջնորդութեան համընդհանուր ճանաչւած ձեւաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահութիւնն է». Լաւրով

Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը հնարաւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ հակամարտող կողմերի հետ աշխատանքներ իրականացնելը, սակայն նշում է, որ ԼՂ խնդրի կարգաւորման համընդհանուր ճանաչւած ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափն է:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը հնարաւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ հակամարտող կողմերի հետ աշխատանքներ իրականացնելը, սակայն նշում է, որ ԼՂ խնդրի կարգաւորման համընդհանուր ճանաչւած ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափն է: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լաւրովն ասել է «Կոմերսանտ»-ին տւած հարցազրոյցում:

«Համանախագահների եռեակն է հանդիսանում միջնորդութեան համընդհանուր ճանաչում ունեցող ձեւաչափը, որի նպատակն է յաղթահարել այդ վաղեմի հակամարտութիւնը: Այդ կապակցությամբ` Մոսկւայում ադրբեջանցի եւ հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդիւնքում ընդունւած համատեղ յայտարարութեան մէջ հաստատել են բանակցային ձեւաչափի անփոփոխելիութիւնը»,- ասել է Լաւրովը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս են Մոսկւայում վերաբերւում Ղարաբաղի հարցով նոր բանակցային ձեւաչափի ստեղծման գաղափարին, որին կը մասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:

Լաւրովը նշել է, որ Ռուսաստանն, այնուամենայնիւ, հանդէս է գալիս այն գաղափարի օգտին, որ կարելի է աշխատել բոլոր գործընկերների, այդ թւում` հակամարտող կողմերի հարեւանների հետ, որոնք հնարաւորութիւն ունեն ազդելու եւ պայմաններ ստեղծելու կարգաւորման հիմնարար սկզբունքների հիման վրայ քաղաքական-դիւանագիտական ճանապարհով հանգուցալուծման հասնելու համար, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքւի եւ Երեւանի հետ շփումներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։